Երթուղայինների վարորդների բողոքի ակցիան

Երթուղայինների վարորդներն աջակցություն են պահանջում. ինչ են ասում քաղաքապետարանից

128
(Թարմացված է 16:07 14.04.2020)
Հակոբ Կարապետյանը հիշեցնում է, որ երկրում արտակարգ դրություն է՝ իրավական ռեժիմի համապատասխան կարգավորումներով, որոնք վերաբերում են նաև բողոքի ցույցերի, հավաքների անցկացման ազատությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով այսօր Երևանում երթուղայինների վարորդների կազմակերպած բողոքի ցույցին, նշեց, որ հարկադիր պարապուրդի մատնված վարորդների հարցը գործատուի հետ փոխհարաբերությունների տիրույթում է։

«Խոսքը հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերության մասին է, որը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։ Քաղաքապետարանի և ընկերության կապն այնքանով է, որ քաղաքապետարանը վերահսկում է նրանց աշխատանքը»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հարկադիր պարապուրդի ընթացքում վարձատրության փոխհատուցման հարցը աշխատողի (տվյալ դեպքում՝ վարորդների) և գործատուի հարաբերությունների տիրույթում է: 

Բանկային վարկերի այլընտրանք. Հայաստանում քննարկվում է լիզինգի կիրառման հարցը

Կարապետյանը հիշեցնում է՝ կառավարությունն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սոցիալական աջակցության փաթեթ է ներկայացրել, որը կարող է նաև հարկադիր պարապուրդում գտնվող վարորդներին վերաբերվել: Միևնույն ժամանակ, ըստ խոսնակի, երկրում արտակարգ դրություն է՝ իրավական ռեժիմի համապատասխան կարգավորումներով, որոնք վերաբերում են նաև բողոքի ցույցերի, հավաքների անցկացման ազատությանը։

«Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ամեն դեպքում, կապ են պահում ուղևորափոխադրող ընկերությունների հետ», - ասաց Կարապետյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել էր, որ վարորդների համար առանձին աջակցության ծրագիր չկա։ Նրանք կարող են օգտվել սոցաջակցության որևէ ծրագրից, եթե համապատասխան խմբի շահառու են։

Հիշեցնենք՝ այսօր հարկադիր պարապուրդի մատնված երթուղայինների վարորդները Երևանում բողոքի ցույց են անցկացրել։ Արտակարգ դրության օրերին տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո անգործ ու առանց եկամտի են մնացել։

Բողոքի ակցիային մասնակցում էին «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդները։ Նրանք դժգոհում են, որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց վրա չի տարածվել։ Երբ դիմում են տնօրինությանը աջակցություն ստանալու համար, միայն մի պատասխան են լսում՝ երբ կառավարությունն աջակցություն տրամադրի, իրենք կստանան։

Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար

128
թեգերը:
Հակոբ Կարապետյան, Սոցիալական օգնություն, Բողոքի ակցիա, երթուղային, վարորդ
Ըստ թեմայի
Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին
Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը
Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

12
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

12
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

10
(Թարմացված է 12:37 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

10
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները