Գործարանի աշխատակից

Բանկային վարկերի այլընտրանք. Հայաստանում քննարկվում է լիզինգի կիրառման հարցը

144
(Թարմացված է 13:55 14.04.2020)
Լիզինգի գաղափարը նախկինում սահմանվում էր միայն Կենտրոնական բանկի փաստաթղթերում, այժմ `օրենսդրությամբ: Սահմանվում են նաև լիզինգի տարատեսակները՝ հետադարձ լիզինգը և երկրորդային լիզինգը:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Օրենսդրության մեջ փոփոխությունները կամրապնդեն լիզինգի կիրառումը՝ որպես բանկային վարկերի այլընտրանք: Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Նախկինում լիզինգի սխեման նկարագրվում էր Կենտրոնական բանկի նորմատիվ փաստաթղթերում:

Հիմա օրենքում ասվում է` եթե, օրինակ, գործարանը ցանկանում է հաստոց վարձակալել, դիմում է բանկին (կամ լիզինգային ընկերությանը) և հայտարարում է X մատակարարից հաստոց ձեռք բերելու մտադրության մասին: Եթե պայմանագիրը կնքվում է, ֆինանսական կազմակերպությունը հաստոցը գնում է մատակարարից և այն վարձակալության հիմունքներով փոխանցում գործարանին:

Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

Այս դեպքում բանկը (ֆինանսական կազմակերպությունը) պատասխանատվություն չի կրում հաստոցի որակի համար։ Նույնիսկ եթե այն չի կատարում նախատեսված աշխատանքը, բայց դրա շահագործման ժամկետը դեռ չի լրացել, գործարանը պարտավոր է բանկին վճարել վարձակալության համար: Միևնույն ժամանակ պայմանագրում կարող է նշվել կետ, որով գործարանը կարող է վաղաժամկետ մարել հաստոցի գումարը և այն դարձնել իր սեփականությունը:

Հետադարձ լիզինգի դեպքում գործարանը գնված հաստոցը վաճառում է բանկին և կրկին վարձակալությամբ վերցնում այն։ Առաջին հայացքից այս գործարքը կարող է անիմաստ թվալ (ինչո՞ւ վաճառեք ձեր ունեցվածքը, հետ վարձակալեք այն):

Սակայն այս գործողությունն ունի մի քանի առավելություն: Եթե ապրանքը գնել եք ապառիկ տարբերակով կամ սեփական գումարով, ապա դրա գնման գումարը կվերադառնա ձեզ լավագույն դեպքում մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո: Հետադարձ լիզինգի դեպքում գումարի մի մասը կարելի է ձեռք բերել անմիջապես բանկից և այնուհետև տոկոսով վերադարձնել բանկին:

Երբեմն հետադարձ լիզինգը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան վարկը, քանի որ գործարանն անմիջապես ստանում է ինչպես հաստոցը, այնպես էլ որոշակի գումար, որը կարող է օգտագործել իր կարիքների համար։

Երկրորդային լիզինգի դեպքում բանկը հաստոցը վերցնում է գործարանից, որը վճարունակ չէ կամ ժամանակին չի կատարում իր պարտավորությունները, և վարձակալությամբ տալիս մեկ այլ գործարանի:

Հարկ է նշել, որ լիզինգը Հայաստանում այնքան էլ տարածված չէ. անշարժ գույքը, սարքավորումները և մեքենաները հիմնականում վերցնում են վարկով:

Varks.am-ի որոշ հաճախորդների տվյալները չեն հայտնվի ACRA վարկային պատմության զեկույցում

144
թեգերը:
լիզինգ, ԱԺ, վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ տնտեսվարողներին ու ինչպես է աջակցելու կառավարությունը. մեկնաբանում են փոխնախարարները
Լիզինգը`բիզնեսի զարգացման առանձնահատուկ գործիք. Sputnik–ի հյուրը Արսեն Բազիկյանն է
Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Նիկոլ Փաշինյան

Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

6
(Թարմացված է 21:55 04.12.2020)
Համայնքի ղեկավարը համոզված է, որ պետության հիմնասյուները կազմաքանդած մարդիկ չեն կարող ղեկավարել մեր երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Համայնքի Facebook-յան էջում հրապարակվել է նրա ուղերձ-հայտարարությունը։

Մկրտչյանը նշում է՝ պատերազմի օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն առավելագույնը արեցին սահմաններն անառիկ ու անվտանգ, հասարակությունն էլ՝ առաջնագծի թիկունքն ամուր պահելու համար։

«Սակայն մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը, ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից: Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետևողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն»,- նշված է համայնքի ղեկավարի հայտարարության մեջ։

Մկրտչյանը նշում է, որ վարչապետի հրաժարականը պահանջողներին միանում է ոչ միայն ինքը, այլև համայնքի հարյուրավոր բնակիչներ։ Նա կոչ է արել միանալ հայրենիքի փրկության շարժմանը` ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու:

6
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ՀՀ դեսպաններից մեկին

41
(Թարմացված է 21:29 04.12.2020)
Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դիվանագիտական այս առաքելությունը դեսպանը սկսել էր երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ

Նշենք, որ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

Чрезвычайный и Полномочный посол Армении в Кыргызстане Гагик Галачян (резиденция в г. Нур-Султан) вручил верительные грамоты Президенту Кыргызстана Сооронбаю Жээнбекову (11 сентября 2019). Бишкек
© Photo : Sultan Dosaliev / press office of the Embassy of RA in Kazakhstan
Գագիկ Ղալաչյան

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև հետմահու

 

 

 

41
թեգերը:
Դեսպան, Ղազախստան, Արմեն Սարգսյան, Հայաստան