00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա անհարգալից վերաբերմունք է. Նաղդալյանը` Թուրքիայի քայլերի մասին

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է վերջին օրերին թուրքական կողմի արած քայլերին ու հնչեցրած հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի Sputnik. Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Թուրքիայում Չինաստանի դեսպանի Թուրքիայի ԱԳՆ հրավիրվելուն ՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:

Ու՞մն է Արարատը. Չինաստանից ուղարկած օգնության վրա գրվածը Թուրքիայում աղմուկ է բարձրացել

Թուրքիայի զայրույթի պատճառը Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումն է. կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

«Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքն ու անհարկի քաղաքականացումը»,–ասել է նաղդալյանը։

Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:

Епископ Саак Машалян  - Sputnik Արմենիա
Պոլսի հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Ինչ վերաբերում է թուրքական կողմի հայտարարություններին, թե պատրաստ է Հայաստանին աջակցություն տրամադրել կորոնավիորւսի հաղթահարման համար` Նաղդալյանը ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը չի դիմել աջակցության խնդրանքով:

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 73 քաղաքացիներ, ինչի առնչությամբ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են։ Եվ այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցություն Հայաստանը Թուրքիայից չի ուզել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները Վրաստանի տարածքով արդեն իսկ վերադարձել են Հայաստան։

Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանին օգնելու՝ Թուրքիայի հայտարարությունը

Լրահոս
0