Սուրբ Զատիկը զորամասերում

Ինչպես են նշում սուրբ Զատիկը զորամասերում. լուսանկարներ, տեսանյութ

175
(Թարմացված է 12:29 12.04.2020)
Հայաստանի զորամասերում սեղանները տոնական տեսք ունեն, լի են զատկական ավանդական, ծիսական կերակուրներով։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի- Sputnik. Հայոց դրոշի գույներով ներկված հավկիթներ, բրնձով, չամիչով փլավ և, իհարկե, ձուկ. զորամասերում ևս սուրբ Հարության տոնին ավանդական հայկական սեղան է գցվում։  Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել։

Սեղանները ոչ միայն ավանդական ուտեստներով են ծանրաբեռնված, այլև տոնական տեսք ունեն՝ կանաչ ածիկ,  զատկական գաթա ու նույնիսկ կարմիր գինի։

Նարեկ Հախնազարյանը «մեկուսարանում» Բախ է նվագում. տեսանյութ

Լուսանկարներին կից նաև կարճ տեսանյութ է հրապարակվել։ Քահանան շնորհավորում է սուրբ Հարության տոնի առիթով, ապա զինվորները տերունական աղոթքն են ասում։ Դրանից հետո քահանան օրհնում է հավկիթները, դրանք բաժանվում են զինվորներին, ու սկսվում է տոնական ընթրիքը։

Նշենք, որ այսօր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներց մեկը` սուրբ Հարության տոնը, որը ժողովրդի մեջ ընդունված է Զատիկ անունով։ Կորոնավիրուսի և արտակարգ դրության պատճառով հայոց եկեղեցիներում պատարագն ընթանում է առանց հավատացյալների։

175
թեգերը:
Գինի, ձուկ, ձու, տոն, Զինվոր, զորամաս, Սուրբ Զատիկ
Վաղարշակ Հարությունյան

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

23
(Թարմացված է 23:43 31.10.2020)
Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի օգնության մասին խոսելիս, հիշեցնում է Սիրիայի դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, ասել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, և արագ որոշումներ կկայացվեն։

«Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրև սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել և մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան և ԱՊՀ պետություններ»,- նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։

Հարությունյանը շեշտեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են և քննարկում են անվտանգային հարցերը։

«Դուք գիտեք՝ ռուսական զորքն այսօր կանգնած է Ղարաբաղ-Հայաստան սահմանին՝ Տեղ գյուղում, ինչպես նաև ուժեղացված է Մեղրիում։ Այնպես որ պայմանագիրն ուժի մեջ է, գործում է։ Մնում է՝ Ռուսաստանի հետ գնահատատենք սպառնալիքները և որոշենք, թե ինչպես ենք այն կանխում»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

23
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա
Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Հիքմեթ Հաջիևին անակնկալներ են սպասում

182
(Թարմացված է 22:58 31.10.2020)
Հստակ ապացույցներ կան ոչ միայն ահաբեկիչների ներկայության, այլև նրանց՝ որպես «расходный материал» օգտագործելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խոստացավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում ձերբակալված ահաբեկիչն իրականում է հայ, և այդ ամենն էլ թատրոն է։

«Նրան հետաքրքիր անակնկալներ են սպասում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ։ Ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, որպես «расходный материал» նրանց օգտագործելու առնչությամբ, և մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել, Ադրբեջան հասել. այդ ամենի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է, և փաստերը բավարար են հետագա գործընթացների համար։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ` հոկտեմբերի 30-ին, հայտնեց, որ ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել։ ՀՀ դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է։

 

182
թեգերը:
Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում
Հայկական կողմը կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան