Ucom

Ucom ընկերության ճգնաժամը․ ինչպես է այս օրերին լուծվում կապի հարցը

288
(Թարմացված է 21:32 11.04.2020)
Ucom ընկերությունում ճգնաժամային իրավիճակ է, սակայն ազատման դիմում գրած աշխատակիցները դեռ աշխատում են։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik․ Ucom ընկերության այն աշխատակիցները, որոնք ապահովում են անխափան ինտերնետ կապը, այս պահին իրենց տեղերում են։ Այսօր Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին վստահեցրեց Ucom ընկերության ապրանքանիշի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, չժխտելով, որ ընկերությունում աշխատակիցների պակաս, այնուամենայնիվ, զգացվում է։ 

Այսօր Ucom–ի ինտերնետ կապի խափանումներ առաջացան։ Sputnik Արմենիայի թղթակիցը դիմեց Ucom ընկերության մամուլի ծառայությանը՝ պարզելու համար, արդյո՞ք դա կապված է ընկերությունում մասսայական աշխատանքից ազատվելու հետ։

«Իհարկե, աշխատակիցների պակասն զգացվում է։ Բայց «ծայրահեղ կարևոր» աշխատակիցները, որոնք ապահովում են արտակարգ իրավիճակներում կապի անվտանգությունն ու անխափանությունը, իրենց տեղերում են մնում։ Մյուսներն ազատման դիմում ներկայացնելուց հետո աշխատանքի չեն եկել, մանավանդ որ այսօր շաբաթ է՝ ոչ աշխատանքային»,-պարզաբանեց Բարսեղյանը։

Նա նշեց, որ եթե կապի խնդիրներ առաջանան, ընկերության աշխատակիցները, չնայած Ucom–ը լքելու իրենց որոշմանը, կլուծեն դրանք։

Նրա խոսքով՝ տեխնիկական կազմն ամբողջությամբ աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել, բայց դիմումները մեկ օրում չեն հաստատվում։ Բացի այդ, բոլորը հասկանում են իրենց պատասխանատվությունը, հատկապես արտակարգ դրության պայմաններում, ուստի շարունակում են աշխատել։

«Եթե խնդիր ծագի, նրանք չեն ասի չէ, մենք այս խնդիրը չենք լուծելու»,-վստահ է Բաղդասարյանը։

Ինչ վերաբերում է օրվա ընթացքում կապի որոշակի խնդիրներին, նրա խոսքով` դրանք կապված չէին Ucom–ի հետ։

«Ինտերնետ-կապը չէր անհետացել։ Ուղղակի դեպի Ռուսաստան հարցումները սկսել էին գնալ Եվրոպայով։ Այսինքն, գործնականում ինտերնետի արագությունն էր պակասել։ Հիմա ամեն բան շտկված է»,-ասաց Բաղդասարյանը։

Իր հերթին Ucom –ի աշխատակիցներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ հաճախորդների սպասարկման բաժինը (օրինակ՝ զանգերի կենտրոնը) շարունակում է աշխատանքը (հիմնականում հեռավար կարգով), չնայած` ազատման դիմումներ ներկայացրել են նաև այդ բաժնի աշխատակիցները։

«Նրանք որոշել են շարունակել աշխատանքը մինչև երկուշաբթի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում

Իսկ նրանք, ովքեր այսօր աշխատանքի դուրս չեն եկել՝ դրանք այն կադրերն են, ովքեր եղել են դեռ Օրանժ Արմենիայի հետ միաձուլման ժամանակ։ Ընդհանուր առմամբ ազատման դիմում է ներկայացրել ամբողջ մենեջմենթը, ընդհուպ մինչև բաժինների ղեկավարներ։

Երեկ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և 5,94% բաժնետոմսերի սեփականատերերը, մյուս սեփականատերերին դիմել են մնացած բաժնեմասերը գնելու առաջարկով։ Նրանք առաջարկել են վճարել 22 միլիարդ 100 միլիոն դրամ՝ 94,06% բաժնետոմսերի դիմաց։ 

Ընկերության շուրջ խնդիրները, ԶԼՄ-ների փոխանցմամբ, առաջացել են Ucom և Beeline ընկերությունների հնարավոր միաձուլման պատճառով։ Իբրև թե որոշվել էր Բիլայնի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին նշանակել Ucom –ի կառավարիչ, ինչի հետ չեն համաձայնել ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները։

Բջջային կապի հայաստանյան շուկայում ընդհանուր առմամբ երեք օպերատոր է գործում․ Beeline (Veon-ի դուստր ձեռնարկությունը), Ucom (պատկանում է հայ սեփականատերերին) և «Վիվասել-ՄՏՍ» (ռուսական МТС ընկերության դուստր ձեռնարկությունը)։ Այն մասին, որ Բիլայն Արմենիան դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ իր բաժնետոմսերը Ucom ընկերությանը վաճառելու թույլտվություն ստանալու համար, հայտնի է դարձել անցած տարվա դեկտեմբերին։

Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին

288
թեգերը:
Ճգնաժամ, Հայաստան, UCom ընկերությունը
Ըստ թեմայի
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
Ինչ կլինի, եթե Ucom–ը գնի Beeline ընկերությունը. ՏՄՊՊՀ–ն դեռ վերլուծություններ է անում
Ucom–ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի, բացի մեկից
Депутат Арам Саркисян

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

16
Դեմոկրատական կուսակցության ղեկավարն առաջարկել է մի ծրագիր, որն այս բարդ ժամանակաշրջանում թույլ կտա ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա կազմակերպելու որոշումը ճիշտ և հասուն որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Միայն ՌԴ–ն է հետաքրքրված այն հարցում, որ Հայաստանը պահպանի իր ազգային պետականությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ էլիտայի այն հատվածը, որն այդ ամենը հիանալի հասկանում էր, հասկանում է և զգուշացնում էր այդ մասին, պետք է միավորի իր ջանքերը և երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը պետք է վերականգնել այն սկզբունքով, որը դեռ 90-ականներին նշվում էր Դեմոկրատական կուսակցության ծրագրում։

«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է այնքան զարգանան, որքան դա հնարավոր և նպատակահարմար է։ Իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չենք խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-նշեց Սարգսյանը։

Հենց այդ սկզբունքը պետք է այսօր հիմնարար լինի, որպեսզի Երևանը դաշնակցի հետ բացարձակ վստահելի հարաբերություններ ունենա։

«Ես իմ աղբյուրներով գիտեմ և կհամարձակվեմ հավատացնել, որ եթե Հայաստանի կողմից նման քաղաքականություն իրականացվի, իրավիճակը կտրուկ կփոխվի»,-վստահեցրեց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի

20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էին նրան, որ Հայաստանի նախկին նախագահները ցանկություն ունեն Մոսկվա մեկնելու` ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի իրավիճակը և ներկայիս իրավիճակից դուրս գալու հստակ առաջարկներ քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։

 

16
Վաղարշակ Հարությունյան

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

74
(Թարմացված է 23:43 31.10.2020)
Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի օգնության մասին խոսելիս, հիշեցնում է Սիրիայի դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, ասել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, և արագ որոշումներ կկայացվեն։

«Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրև սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել և մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան և ԱՊՀ պետություններ»,- նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։

Հարությունյանը շեշտեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են և քննարկում են անվտանգային հարցերը։

«Դուք գիտեք՝ ռուսական զորքն այսօր կանգնած է Ղարաբաղ-Հայաստան սահմանին՝ Տեղ գյուղում, ինչպես նաև ուժեղացված է Մեղրիում։ Այնպես որ պայմանագիրն ուժի մեջ է, գործում է։ Մնում է՝ Ռուսաստանի հետ գնահատատենք սպառնալիքները և որոշենք, թե ինչպես ենք այն կանխում»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

74
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա