Արթուր Գևորգյան. արխիվային լուսանկար

Իմ գտնվելու վայրը հայտնի է. ԱԺ նախկին պատգամավորը զարմացած է իրավապահների քայլերից

126
(Թարմացված է 11:59 11.04.2020)
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ դատախազությունն իրեն չի ծանուցել, թե պետք է քննչական մարմին ներկայանա։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան) հայտնում է, որ նույնիսկ տեղեկացված չի եղել իր դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: Գևորգյանը նման գրառում է արել Facebook սոցցանցի իր էջում` անդրադառնալով օրերս դատախազության տարածած հաղորդագրությանը։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Հայտնել էինք, որ դատախազությունը հայտարարել էր` Արթուր Գևորգյանին քրգործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել` հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

«Ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական, միայն ապրիլի 9-ի մամուլի հրապարակումներից, ինչն ինձ համար շատ անսպասելի է։ Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ», ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ»,–գրել է Գևորգյանը։

Նրա խոսքով` անընդունելի է, որ միայն ՀՀ–ից դուրս գտնվելն իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել իր հանդեպ հետախուզում հայտարարելու և կալանավորման որոշում կայացնելու համար: Գևորգյանը վստահեցնում է` անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իր հաշվառման հասցե, որտեղ ապրում է մայրը, և ոչ էլ անգամ զանգահարել են իր բջջայինին, որն այժմ հասանելի է։ ԱԺ նախկին պատգամավորը նշում է նաև, որ սոցիալական ցանցերում ակտիվ է, և իրավապահները ոչ էլ այդ միջոցն են օգտագործել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին ծանուցելու նպատակով:

«Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին` մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ»,–գրել է նա։

Նրա խոսքով` խնդիրն արդեն իսկ քննարկել է իր փաստաբանի հետ և նրան լիազորել այս փուլում հասանելի փաստաթղթերին ծանոթանալ և դրանից բխող գործողություններ ձեռնարկել։

Հիշեցնենք, որ դատախազության հաղորդագրության համաձայն` 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ա. Գ.-ն, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թթ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի տվյալները։

Մասնավորապես, նա թաքցրել է 2011թ. ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած` Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) և 310-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ:

«Պոտյոյին» են փորձել սպանել. ի՞նչ կապ ունի նա Վլադիմիր Գասպարյանի հետ

126
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Արթուր Գևորգյան, Վլադիմիր Գասպարյան
Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

37
(Թարմացված է 22:16 06.05.2021)
Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դատական գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», - գրված է գործի նկարագրության մեջ։

Այսինքն՝ փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։

Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

37
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Աթանեսյան, Հայաստան
ԱԺ

Հայաստանի ապագա խորհրդարաններում ավելի քիչ պատգամավորներ կլինեն

34
(Թարմացված է 21:51 06.05.2021)
Խորհրդարանում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի, բայց կպահպանվեն ազգային փոքրամասնությունների համար երաշխավորված 4 տեղերը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Հայաստանի ապագա խորհրդարաններում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի։ Այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։ Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

«Հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը կրճատվում է 5 տոկոսից մինչև 4 տոկոս։

«Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- ասաց Մակունցը։

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

Բացի այդ, կկրճատվի ընտրություններին մասնակցելու գրավը՝ 10–ից մինչև 7,5 մլն դրամ։ Դա նույնպես կարվի փոքր կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելը հեշտացնելու նպատակով։

Այս և մյուս փոփոխություններն առաջարկվում է գործողության մեջ դնել ոչ թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, այլ հաջորդների։

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

34
թեգերը:
Պատգամավոր, ԱԺ, Հայաստան

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

0
(Թարմացված է 22:44 06.05.2021)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում և պարզել` ՀՀ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է մասնակցել հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններին։

Sputnik Արմենիայի հարցման մասնակիցները համարում են, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Գնալու են քվեարկության, որովհետև մտավախությունները շատ են, իսկ ընտրություններից հետո շատ բան կարող է փոխվել։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ մեր միակ հույսը հզոր զենք ստեղծելն է։

«Մենք ուրիշ ճար չունենք», -ասաց նա։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Տղամարդկանցից մեկն էլ շեշտեց, որ ոչ մի դեպքում չի մասնակցելու ընտրություններին։

«Հերս էլ բանակից գա՝ չեմ մասնակցելու։ Նիկոլի ժամանակ եղել եմ, Ռոբերտի ժամանակ եղել եմ, Սերժի ժամանակ եղել եմ, Պարույրի՝ ևս, բայց ինչի՞ տեղ անցավ»,– նշեց նա։

Որպեսզի իմանաք, թե ինչ պատասխաններ են տվել հարցման մյուս մասնակիցները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

 

0
թեգերը:
Հարցում, Երևան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան
Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 
Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ