Ոստիկանական մեքենա Ծաղկաձորում. արխիվային լուսանկար

24 օր` չորս պատերի մեջ. կորոնավիրուսին հաղթած բուժքույրն ու նրա դուստրը վերջապես տանն են

920
Էջմիածնի հայտնի նշանադրությանը մասնակցելուց հետո մայր ու դուստր կորոնավիրուսով են վարակվել։ Մայրը Sputnik Արմենիային պատմել է մեկուսացման երկարուձիգ 24 օրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik, Կարինե Հարությունյան. Մասնագիտությամբ բուժքույր Արևիկ Հովհաննիսյանն ու նրա 12–ամյա աղջիկը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով 24 օրյա մեկուսացումից հետո երեկ տուն են վերադարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմում է, որ կորոնավիրուսով վարակվել են Էջմիածնի  հայտնի նշանադրությանը մասնակցելուց հետո։

«Նշանադրությանը մասնակցելուց հետո, երբ վարակի տարածման մասին հայտնի դարձավ, ինձ ու աղջկաս թեստավորեցին` երկուսիս մոտ էլ դրական էր արդյունքը։ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոց տեղափոխեցին մեզ, որտեղ էլ անցկացրինք այս ողջ ընթացքը»,–պատմում է տիկին Հովհաննիսյանը։  

Կինն անկեղծանում է` սկզբում, երբ իմացել է, որ դստեր մոտ էլ է կորոնավիրուս ախտորոշվել, մտահոգվել է` ինչպես յուրաքանչյուր մայր։ Սակայն մտահոգությունը չի հասցրել խուճապի վերածվել` երեխան որևէ ախտանշան չի ունեցել։ Ավելին, ինքն էլ այս 24 օրերի ընթացքում անգամ չի ջերմել։ Հովհաննիսյանն ինքն է հարազատներին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու և հորդորել խուճապի չմատնվել։ Ասում է` սկզբում բարեկամները թերահավատորեն էին վերաբերվում, երբ հարցնում էին, ու ինքն ասում էր, թե լավ են որևէ վատ փոփոխություն չկա իրենց առողջական վիճակում։ Ժամանակի ընթացքում նրանք էլ են «արխային ընկել» ու հասկացել են, որ խուճապի կարիք չկա։

Եթե ինքնամեկուսացածը լքում է մեկուսացման վայրը, ոստիկանությունն ազդանշան է ստանում

Ապա որպես պացիենտ կարանտինում հայտնված բուժքույրը պատմում է մեկուսացման իրենց պայմանների մասին. բոլորին օրական երկու անգամ ջերմաչափել են ու տվյալները գրանցել։ Իսկ պահման պայմանները` սնունդը, սենյակները, Արևիկի խոսքով, շատ լավ են եղել։ Չի էլ իմացել` երբ են վարակվել ու երբ առողջացել։ Աղջիկը բուժվել է 5 օր անց` այդ ժամանակ արդեն դստեր թեստի պատասխանը բացասական է եղել։

Սկզբում  Արևիկ Հովհաննիսյանը դստեր հետ խոսել է, բացատրել` ինչ է իրենից ներկայացնում վիրուսը։ Չնայած, ասում է`  այսօրվա երեխաներն այնքան կարդացած են, որ նա արդեն գիտեր ամեն ինչ։ «Երբ երեխան տեսավ, որ ինքն էլ, ես էլ լավ ենք, ինքն էլ չէր մտահոգվում։ Բացի այդ, աղջիկս, քանի որ իրեն լավ էր զգում, առաջին իսկ օրից էլ հեռավար դասերին է մասնակցել։ Գրքեր չունեինք, բայց բոլոր դասագրքերն ինտերնետում կան, և որևէ դասից հետ չի մնացել»,–պատմեց Արևիկը։  

Հյուրանոցում մեկուսացված լինելու ամենադժվար պահը ձանձույթը հաղթահարելն է եղել, քանի որ ամբողջ օրը «չորս պատի մեջ» են փակված եղել, ներս ու դուրս չեն արել, երրորդ մարդու հետ շփվելու միակ միջոցն էլ հեռախոսն է եղել։ Արևիկն ասում է` ճիշտ է, տանն էլ հիմա շատերը մեկուսացած են, բայց դա քո տունն է, գիտես` ինչ անել, ինչով զբաղվել։

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել

Հարցին, թե ինչ է փոխվել, երբ այս ամենի միջով անցել է` Հովհաննիսյանը պատասխանում է, որ շրջապատին է սկսել է ավելի լավ ճանաչել։ Նրա խոսքով` դժվար դրության մեջ հայտնվելիս ես հասկանում` ով կա կողքիդ։

Հյուրանոցից տուն վերադառնալուց հետո նրանք շարունակում են տանը մեկուսացած մնալ, սակայն, Արևիկի խոսքով,  հիմա ավելի շատ իրենք են մյուսներից զգուշանում։

Կորոնովիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները կպարգևատրվեն. Մարությանն է որոշել

Որպես այս ամենի միջով անցած մարդ` նա խորհուրդ է տալիս հետևել անհրաժեշտ կանոններին` մեկուսացումից դուրս չգալ, պահպանել հիգիենան։ «Հակառակ դեպքում մյուսներն էլ կարող են 24-օրյա «հանգստի արժանանալ», եթե, իհարկե, դա կարելի է հանգիստ կոչել»,–ծիծաղով զգուշացնում է նա։  

Նշենք, որ ապրիլի 9–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում  921–ն է։

920
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս, ինքնամեկուսացում, մեկուսացում, Ծաղկաձոր, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)
Ըստ թեմայի
«Անգամ համավարակի ժամանակ մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնում». անտունները և կորոնավիրուսը
Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել
Արյան դոնորները կորոնավիրուսի թեստ հանձնո՞ւմ են․ առողջապահության նախարարության պատասխանը
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

81
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

81
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Երևան, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է

28
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց։ Հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք փողոցը որոշել են հատել հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են:

Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Մինչ դեպքի վայրում աշխատել է հետաքննիչը, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել

28
թեգերը:
Մահ, հետիոտն, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային
Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել
25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից