Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության

95
(Թարմացված է 17:04 12.04.2020)
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը պահանջում է դադարեցնել անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։

Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Հայցադիմումները ներկայացվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն՝ միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից ՔԿՀ տեղափոխելուց առաջ փաստաբան Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով չտեղափոխել Ռ․ Քոչարյանին նույն հիմնավորմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացվել էր տվյալ հայցի նախնական ապահովման միջնորդությունը։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Քոչարյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Պաշտպանին տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են և մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։

ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։

ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն արձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։
Պաշտպանը անընդմեջ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղից նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է և այլ տեղեկության չեն տիրապետում։

Հիշեցնենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայտարարություն տարածեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Նշենք, որ միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի։

95
թեգերը:
կորոնավիրուս, փաստաբան, Դատարան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (412)
Ըստ թեմայի
Քոչարյանին կալանքից ազատելու հարցը դեռևս կմնա առկախված
Խաչատուրովը մերժել է Քոչարյանի հրավերը. «Ժողովուրդ»
Քոչարյանը պատասխանել է Սարգսյանին. տեսագրությունը կտան ՀՀ երրորդ նախագահին
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

87
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

87
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Շտապօգնության ավտոմեքենա

«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը

382
(Թարմացված է 00:35 27.05.2020)
Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել կորոնավիրուսի կասկածով մի կին և փորձում էր պարզել, թե ուր է պետք դիմել և ինչպես թեստ հանձնել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik

Ամեն օր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու մի քանի հարյուր նոր դեպք է բացահայտվում։ Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մասին կարելի է բազմաթիվ պատմություններ գտնել, բայց քչերը գիտեն` ինչ է կատարվում բաղձալի թեստավորումից առաջ. ո՞ւմ է պետք դիմել, ինչպե՞ս օգնություն ստանալ, հնարավո՞ր է ստանալ օգնություն, եթե կորոնավիրուսի կասկածներ ունես, բայց դրական պատասխանով թեստ չունես։

Եվ այսպես, Sputnik Արմենիայի խմբագրություն զանգեց Մարիամ Գրիգորյանը և հայտնեց, որ իր ամուսնու ընտանիքում կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել։ Վարակվել են ամուսնու եղբայրն ու հայրը, վերջինիս մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է զարգացել։ Վարակը հայտնաբերելուց առաջ նրանք միասին նշել են ընտանիքի անդամներից մեկի ծննդյան օրը, իսկ հետո Մարիամի ջերմությունը բարձրացել է, և մի քանի օր է՝ չի իջնում, վարակի ախտանշաններ ունեն նաև 4 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Նրան հատկապես անհանգստացնում էր աղջկա վիճակը, որը նախկինում արդեն երկու անգամ հիվանդացել է վիրուսային թոքաբորբով։ Երկու փոքրիկների ջերմությունն էլ օրվա ընթացքում բարձրանում է, նրանք շատ թույլ են։

Մարիամը հայտնեց, որ հետևել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին, արդեն եղել է պոլիկլինիկայում, որտեղ իրեն և երեխաներին հերթագրել են թեստավորման համար։ Արդեն մեկ շաբաթ է անցել, Մարիամի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շնչահեղձություն և թուլություն է ի հայտ եկել, իսկ թեստավորում դեռ չեն արել. խնդրում են սպասել հերթին։ Իսկ մյուս բժշկական հաստատություններում ասում են, որ չեն կարող նրանց հիվանդանոց ընդունել կորոնավիրուսի կասկածի պատճառով, իսկ հատուկ առանձնացված հիվանդանոցներում բուժում են միայն դրական թեստից հետո։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց նախարարության հետ՝ հասկանալու համար, թե ում պետք է կինը դիմի այս պարագայում։ Մեզ խորհուրդ տվեցին զանգել կորոնավիրուսի հարցերով «թեժ գիծ»՝ 8003, կամ շտապօգնություն և ներկայացնել իրավիճակը։ Մարիամը տնից, իսկ մենք խմբագրությունից տևական ժամանակ փորձում էինք միանալ «թեժ գծի» օպերատորին։

Ստիպված եղանք զանգահարել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին։ Նա խոստովանեց, որ ծառայությունը ծանրաբեռնված է աշխատում, իսկ զանգերը չափազանց շատ են։ Ստեփանյանը խոստացավ ընտանիքի կոնտակտները փոխանցել դիսպետչերին և հավատացրեց, որ նրանք շուտով զանգ կստանան։

Որոշ ժամանակ անց շտապօգնությունն այցելեց Մարիամի ընտանիքին, ստուգեցին Մարիամի և տնեցիների թոքերը, չափեցին ջերմությունը, արյան մեջ թթվածնի քանակությունը, և վերջ։ Պարզվեց, որ թեստավորման հարցում չեն կարող օգնել, քանի որ այդ գործառույթը վստահված է առողջապահության առաջնային օղակին՝ պոլիկլինիկային կամ ընտանեկան բժշկին։ Խորհուրդ տվեցին շարունակել զանգահարել «թեժ գիծ» կամ կրկին դիմել պոլիկլինիկայի բժիշկներին։ Վերջիններս վստահեցրին, որ բոլոր անհրաժեշտ տվյալները փոխանցել են համապատասխան մարմնին և իրենցից ոչինչ կախված չէ։

Երեկոյան Մարիամին այնուամենայնիվ հաջողվեց կապ հաստատել «թեժ գծի» օպերատորի հետ և պատմել իրենց խնդրի մասին։ Ընտանիքի բնակության վայրը, պոլիկլինիկան և նրանց հետազոտած բժիշկների տվյալները ճշտելուց հետո խնդրեցին սպասել երկրորդ զանգին։ Այդ ընթացքում խոստացան խումբ ուղարկել, որը հնարավորինս շուտ փորձանմուշներ կվերցնի, բայց ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա «վաղը», այսինքն՝ մայիսի 26-ին՝ պոլիկլինիկա այցելելուց 8 օր անց։

Մինչ այդ Sputnik Արմենիայի թղթակիցն այս դեպքի մասին արդեն պատմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը և ներկայացրել խնդիրը։ Հանուն արդարության պետք է նշենք, որ նախարարությունից պարբերաբար հետաքրքրվում էին` ինչպես զարգացավ այս պատմությունը, և փորձում էին հնարավորինս արագ լուծել հարցը։ Նախարարությունում գրանցեցին նաև գործընթացը դանդաղեցնող պոլիկլինիկայի տվյալները, բայց խոստովանեցին, որ համակարգն իրոք ծանրաբեռնված է։

Մայիսի 26-ի առավոտյան, մի ամբողջ օր առողջապահական համակարգի զանազան «օղակներին» բազում անգամ զանգելուց հետո բրիգադն այնուամենայնիվ ժամանեց։ Մարիամից ու նրա երեխաներից փորձանմուշներ վերցրին, բայց արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն չորս օր հետո։

«Այդ ընթացքում ես կհասցնեմ առողջանալ` հաշվի առնելով, որ ախտանշաններն ի հայտ են եկել մայիսի 18-ին։ Համակարգն իսկապես խնդիր ունի։ Ես կարողացա դիմել խմբագրություն և օգնություն ստանալ, բայց բազմաթիվ մարդիկ կան, որոնք օգնության են սպասում և չգիտեն էլ՝ ում դիմեն։ Էլ չասեմ ծերերի մասին։ Ավելին՝ պոլիկլինիկաներում չեն պատկերացնում, թե ինչպես են գլուխ հանելու աշխատանքի այդպիսի ծավալից և չեն էլ թաքցնում դա»,-ասաց Մարիամը։

Ամենևին չենք ուզում բժիշկներին կամ բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին աշխատանքը վատ կատարելու մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք ծանրաբեռնված են աշխատում դեռ մարտի սկզբից։ Մինչ համացանցի օգտատերերը իշխանություններին են մեղադրում անփութության մեջ, իսկ վերջիններս խորհուրդ են տալիս անհատական պատասխանատվություն ստանձնել և դիմակներ կրել, բժիշկները, վտանգելով սեփական առողջությունը, փորձում են կյանքեր փրկել։ Բայց դրա հետ մեկտեղ պաշտոնյաները պետք է հիշեն, որ եթե յուրաքանչյուր ահազանգը մշակվի մեկ շաբաթ և ավելի, ապա փրկելն է՛լ ավելի բարդ կլինի, իսկ գուցե նույնիսկ չլինի նա, ով փրկության կարիք ուներ։

382
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Ինչպես կարելի է կորոնավիրուսից 95 % պաշտպանվածության երաշխիք ունենալ. 3 կանոն վարչապետից
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

34
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

34
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում