Հակոբ Ճաղարյան

Հակոբ Ճաղարյանը ԶԼՄ–ներից է իմացել, որ ազատվել է պաշտոնից. ինչո՞ւ է նա հրաժարական տվել

252
(Թարմացված է 14:16 08.04.2020)
ՀՀ վարչապետի խորհրդականը կարծում է, որ իրեն պաշտոնից ազատել են ոչինչ չասող հոդվածով։ Նա պատրաստվում է ասուլիս հրավիրել և մանրամասներ հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հակոբ Ճաղարյանը, որն այսօր ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից ներկայացրած հրաժարականի պահանջը:

«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ճաղարյանը նշել է, որ ապրիլի 4-ին վարչապետին գրել է իր վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել է հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման։

«Հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները և նշել այս ճգնաժամից դուրս գալու ուղիները։ Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը»,– գրել է նա:

Ճաղարյանի խոսքով` հրաժարականի պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել է երկուշաբթի` ապրիլի 6-ին:

«Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»,– շեշտել է նա:

Ճաղարյանը որոշել է առաջիկայում ասուլիս հրավիրել և պարզաբանել մանրամասները։

Հիշեցնենք, որ Ճաղարյանը մասնագիտությամբ օդաչու է, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիրը, վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թվականի մարտի 19-ին։

Նշենք, որ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն է։ 

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Միջազգային ավիացիոն գործակալությունը փետրվարին իրականացրած ստուգումներից հետո Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իրենց որևէ լիցենզիայից չեն զրկել։ Նա ասաց, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից երկուսին են ժամանակավորապես զրկել Եվրոպայի ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվությունից, բայց դա չի նշանակում, որ նրանք այլ ուղղություններով չվերթեր իրականացնել չեն կարող։

252
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Իրերը կոչենք իրենց անուններով». «Արմենիան» ստեղծված իրավիճակում իր բացատրությունն ունի 
«Չկան փաստաթղթերը, որոնք հիմա մեզնից պահանջում են»․ Տաթևիկ Ռևազյան
Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը
«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը
Посольство РФ в Армении

«Ազատություն» ռադիոկայանը ընտրողաբար է ներկայացրել մեր մեկնաբանությունը». ՌԴ դեսպանություն

1
Մեդիայի հրապարակման մեջ հնչում է այն միտքը, որ Ռուսաստանը հատուկ չի բացում սահմանները Հայաստանի հետ`ելնելով իր «կայսերական ու ճնշող քաղաքականությունից»։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության՝ «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» հրապարակմանը։ Հրապարակման մեջ հնչում է այն միտքը, որ Ռուսաստանը հատուկ չի բացում սահմանները Հայաստանի հետ`ելնելով իր «կայսերական ու ճնշող քաղաքականությունից»։

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես դադարած ավիահաղորդակցության խնդիրը անբարեխիղճ կերպով օգտագործվում է քաղաքական երանգներ հաղորդելու համար։ Նյութում ասվում է, որ ավիաչվերթերի վերսկսման հարցի լուծումը տրվում է բացառապես քաղաքական հարթության մեջ և, իբր, կախված է ռուսական կողմի որոշակի «քաղաքական պահանջներից»։ Անհեթեթ է թվում նաև այն թեզը, թե Ռուսաստանն այս իրավիճակն օգտագործում է ներքին լարվածությունը սրելու համար ՝ հետագայում «օգուտ կորզելու» նպատակով, ինչը, իբր, «կայսերական քաղաքականության» դրսևորում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` մեդիան ընտրողաբար է ներկայացրել դեսպանության մեկնաբանությունը` պատասխանից վերցնելով մի  հատված, որը հստակ պատկերացում չի տալիս ստեղծված իրավիճակի մասին։ Նրանց համար, ովքեր հետաքրքրված են խնդրով, դեսպանատունը ներկայացրել է լրատվամիջոցին ներկայացված մեկնաբանության ամբողջական տարբերակը։

«Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ռուսաստանի տարածքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխման օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020 թվականի սեպտեմբերի 21-ից Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՝ Հարավային Կորեայի հետ փոխադարձ հիմունքներով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Նշված երկրներ չվերթերը կիրականացվեն փոխադարձ հիմունքներով ՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Որքան մեզ հայտնի է, օդային հաղորդակցության վերականգնման մասին որոշումներն ընդունվում են երկկողմ բանակցությունների արդյունքում և պարտադիր հաշվի առնելով կոնկրետ օտարերկրյա պետություններում Ռոսպոտրեբնադզորի մշակած սանիտարահամաճարակային իրադրության գնահատման օբյեկտիվ չափանիշները։ Ավելի ճշգրիտ տեղեկատվություն, հավանաբար, ավելի ճիշտ կլինի ստանալ Հայաստանի իրավասու գերատեսչություններում, որոնք ամբողջ ծավալով այն ստանում են իրենց ռուս գործընկերներից»,– ասված է դեսպանատան` ռադիոկայանին ուղղված պատասխանի մեջ։

Հիշեցնենք` մարտի 27-ից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդագրությունը Հայաստանի հետ, բացառություն են միայն բեռնատար և հումանիտար չվերթերը, ինչպես նաև հատուկ չվերթերը, որոնց շնորհիվ ՌԴ և ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ։

https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3676013165776027/?type=3&theater

https://www.azatutyun.am/a/30851881.html?fbclid=IwAR1uDWNKVqSJF9cAWzB5aKknWzSNnoJ9zQ11Q-GQT7A4dfE6s81a_-ORYik

 

1
թեգերը:
Հայաստան
Գեորգի Ավետիսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին

7
(Թարմացված է 20:55 24.09.2020)
Ավետիսյանը նշանակվել էր այդ պաշտոնում «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ. հունիսի 22-ին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», – ասված է վարչապետի հրամանում։

Պատճառների մասին չի նշվում։ 

Ավետիսյանը նշանակվել էր իր պաշտոնում «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018թ. հունիսի 22-ին։

Այսօր` ավելի վաղ վարչապետը հանդիպում էր ունեցել ՍԱՏՄ ղեկավարի հետ, որը նրան ներկայացրել էր 2019–ի գործունության և 2020–ի առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը:

«Չանախի» թթվասերի ու կաթնաշոռի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Նշենք, որ Գեորգի Ավետիսյանը «թավշա հեղափոխության» հերթական կադրն է, որն ինքնակամ կամ Փաշինյանի որոշմամբ հեռացավ պաշտոնից։ Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էին գրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը

7
թեգերը:
ազատում, պաշտոն, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ըստ թեմայի
ՀՀ–ում արտակարգ դրությունը խախտելու համար  ավելի քան 5000 ընկերություն է փակվել
Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը