Մանկատուն. արխիվային լուսանկար

Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան

192
(Թարմացված է 21:15 06.04.2020)
Փակված մանկատների երեխաների ճակատագրով հետաքրքրված քաղաքացիները հարց են ուղղել ՀՀ վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. Facebook-ի ուղիղ միացման ժամանակ պատասխանելով օգտատերերի հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանում փակված մանկատներին ու գիշերօթիկ դպրոցներին։

«Այդ հաստատնություններում պահվող 230 երեխա վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ։ Այսինքն` այդ երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում»,– ասաց Փաշինյանը։

Իսկ այն երեխաները, որոնց հնարավոր չէր վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, տեղավորել են աջակցության ծրագրերում ներառված խնամատար ընտանիքներում։

«Խնամատար ընտանիքներն ստանում են 136 000 դրամ աջակցություն և + 30%`հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար»,– ասաց Փաշինյանը։

Անտոնյան. «Որդեգրող ծնողն իր կարիքն է բավարարում, խնամատարը` երեխայի»

Վարչապետի տվյալներով՝ ներկա պահին 48 խնամատար ընտանիքներում 65 երեխա է բնակվում։

Հիշեցնենք՝ անցյալ տարի կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ գիշերօթիկ դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան երեխա։ Սա, ըստ վարչապետի, միջոցների վատնում է, որոնք կարող են ուղղվել հենց շահառու հանդիսացող երեխաների կենցաղը բարելավելուն։

Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը։

Նոր կարգն ուժի մեջ մտավ 2020 թվականի հունվարի 1-ից:

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն

192
թեգերը:
մանկատուն, գիշերօթիկ, երեխա, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1080)
Ըստ թեմայի
«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան
Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին
Փաշինյանը շարունակում է դժգոհել. ով է վարչապետի ուշադրությունը գրաված բարեգործը
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

0
(Թարմացված է 12:33 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

0
Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը կհամագործակցի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

17
(Թարմացված է 11:59 26.09.2020)
Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակ վարչապետ եղած գործիչը համագործակցության խողովակներ է փնտրում։ Նա թերթին պատմել է, որ խոսել է նախկին նախագահներից երկուսի հետ, հանդիպել է Վանեցյանի և ՀՅԴ–ի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հրապարակ» թերթին ասել է, որ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ 

«Ես հույս ունեմ, որ ընդդիմադիրները առաջիկայում կմիավորվեն, ուժ կդառնան։ Ես ինքս գրեթե ցանկացած առողջ ուժի կմիանամ։ Ես Վանեցյանի հետ եմ մեկ անգամ հանդիպել, մի քանի անգամ՝ Դաշնակցության հետ՝ իրենց տնտեսական ծրագրերի մասով ժողովների ժամանակ։ Առաջին և երկրորդ նախագահների հետ կապվել եմ», – ասել է Բագրատյանը։

Նա հավելել է, որ չի հավակնում առաջնորդել ընդդիմադիր շարժումը, կողմ է կոլեկտիվ որոշումներ ընդունելուն։ Նախկին վարչապետը նշել է, որ ինքը իշխանափոխության հասնելու համար փողոց չի փակի, բայց ընդունելի համարում է նման մեթոդը։

Իր խոսքում նա դրական լույսի ներքո է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին` հիշելով նրա նախագահության օրոք ավարտված նախագծերը։

Ինչու են «Իմ քայլից» հեռանում, երբ կլուծվի դեպի ՌԴ չվերթերի հարցը. պարզաբանում է նախարարը

«Այսպես կոչված՝ «մութ ու ցուրտ» տարիներին 3 թունել է կառուցվել։ Սևանի թունելն ո՞վ կառուցեց, որ գնում ենք Դիլիջան, ո՞վ կառուցեց Որոտան-Արփա թունելը, ո՞վ սարքեց Աշտարակի կամուրջը, Դավիթաշենը, ատոմակայանը վերագործարկեցինք։ Դրանք սկսել էին մեզանից առաջ։ Բարեբախտաբար, այդ բոլոր օբյեկտները 2-րդ նախագահի օրոք շահագործման հանձնվեցին։ Այսօր նման կառույց չկա», – ասել է գործիչը։

Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ է եղել 1993–1996 թվականներին։ 2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։ Այժմ «Ազատություն» կուսակցության նախագահն է։

Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

17
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել
Արդյո՞ք արտահերթ ընտրությունների հիմք կա, և ինչի կհանգեցնի 3 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը
Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան