Ոստիկաններ

Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածներ կան. Մհրյան

108
(Թարմացված է 16:47 06.04.2020)
Ոստիկանությունը շարունակում է խստորեն հսկել, որ մարդիկ չխախտեն տեղաշարժի սահմանափակման ռեժիմը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ոստիկանության համակարգում ներկա պահին կորոնավիրուսով վարակված 6 ծառայող կա, ևս 16–ը մեկուսացված են։

«Ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում։ Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք կարող են խնդիր ունենալ»,– ասաց Մհրյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, ոստիկանությունը շարունակում է խստորեն հսկել տեղաշարժի սահմանափակման ռեժիմը։

Օրինակ` ապրիլի 6-ի դրությամբ ոստիկաններն ուղեկցել են ԻԻՀ–ից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար ավտոմեքենաների։

«Ուղեկցման ընթացքում սահմանափակվել է երթուղուց դուրս տրանսպորտային միջոցների ու վարորդների տեղաշարժը` կանխելով բնակչության համար հնարավոր վտանգը» ,– ասաց Մհրյանը։

Նրա խոսքով` ոչ միայն սահմանային անցակետում, այլև ՀՀ մարզերի ճանապարհներին տեղակայված հսկիչ կետերում վարորդների առողջական վիճակը պարբերաբար ստուգվում է, կատարվում են պարտադիր ջերմաչափումներ։

Ինչ վերաբերում է Հայաստան–Արցախ ավտոճանապարհին կատարվող հսկողությանը, փոխոստիկանապետը հայտնեց, որ ապրիլի 6-ի դրությամբ արգելվել է ավելի քան 500 ավտոմեքենաների մուտքն Արցախ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։

108
թեգերը:
Ոստիկանություն, ոստիկան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
Ըստ թեմայի
Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն
«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել
Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, մեկը` Ուզբեկստանի քաղաքացի է
Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

29
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

29
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա
Շառլ Ազնավուրի հրապարակ, արխիվային լուսանկար

Շառլ Ազնավուրի հրապարակում նոր աստղեր կհայտնվեն

27
(Թարմացված է 18:01 12.07.2020)
Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։ Աստղերի բացման արարաղությունները կմեկնարկեն այս ամիս։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Երևանի Ազնավուրի հրապարակում հայ կինոյի աստղաբույլը կհամալրվի երկու նոր աստղերով՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի։ Նոր աստղերի բացման արարողությունը մեկնարկում է հուլիսից «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։

Հիշեցնենք՝ կինոփառատոնը ծրագրված է անցկացնել նոյեմբերի 1-8-ը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև այդ համավարակի պարտադրած սահմանափակումները գոնե մասնակի կվերացվեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրանի» թիմը նաև այլ սցենարներ ևս քննարկել է, եթե նոյեմբերին փառատոնն անցկացնելը հնարավոր չլինի կորոնավիրուսի պատճառով՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի։ Առայժմ, փառատոնը շրագրված է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։

Ազնավուրի հրապարակն ու Նիկոլայ I-ի Արարատը. Հայաստանն ինչով կզարմացնի զբոսաշրջիկին

Նշենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Դրա տարածումը կանխելու համար աշխարհում բազմաթիվ հայտնի ու մասսշտաբային մարզական ու մշակութային միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Մեկ տարով հետաձգվել են անգամ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։

27
թեգերը:
Երևան, կինո, Հրանտ Մաթևոսյան, Շառլ Ազնավուր
Ըստ թեմայի
Կինոյի հայ–ռուսական հիմնադրամի ապագան. մանրամասնում է Մակունցը
Հայ ոստիկանները ռուսաստանցի կինոգետին վերադարձրել են գողացված գումարը
Հայ ճարտարապետների նախագծով «շուռ տված» կինոթատրոն կկառուցվի Մոսկվայի սրտում
Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել

Օդաչու չեն, բայց առանց նրանց «թռչել» չի լինի. լուսանկարներ բորտուղեկցորդուհիների առօրյայից

0
(Թարմացված է 19:49 12.07.2020)
  • Հունգարական MALÉVավիաընկերության բորտուղեկցորդուհիները
  • National Airways Corporation ավիաընկության բորտուղեկցորդուհիները
  • American Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին՝ նոր համազգեստի ցուցադրության ժամանակ, 1967թ․
  • Բորտուղեկցորդուհու թեկնածուները դասընթաց են անցնում Նյու-Յորքում
  • TWA ավիաընկերության բորտուղեկցորդուհիները նոր, մինի-շորտերով Նյու-Յորքում, 1971 թ․
  • Ապագա բորտուղեկցորդուհիները, Չինաստան
  • Pacific Southwest Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիները 1960-ականներին
  • Դասընթացները Ջակարտայի Garuda Indonesia ուսումնական կենտրոնում
  • «Աէրոֆլոտ» ընկերության բորտուղեկցորդուհին՝ ավիացիոն անձնակազմի նախապատրաստման «LAND-WATER» կենտրոնում՝ որոնողական-փրկարարական աշխատանքների նախապատրաստման ժամանակ, Շերեմետևո օդանավակայանում
  • Շենյանի միջազգային Տաոշյան  օդանավակայանի ուղեկցորդուհիները՝ դասընթացների ժամանակ, Չինաստան
  • «Armenia» ավիաընկերության բորտուղեկցորդուհի Լիլիթ Սարգսյանը
  • Japan Airlines-ի նոր ուղեկցորդուհիները՝ դասընթացի ժամանակ, Տոկիո
  • «Աէրոֆլոտ» ընկերության ամառային անձնակազմը՝ վթարային վայրէջքի տեխնիկայի մշակման ժամանակ, Շերեմետևոյի ուսումնական կենտրոնում
  • Բորտուղեկցորդուհին՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների մշակման ժամանակ NW Training ուսումնական կենտրոնում, Խիմկի
  • Էտիկետի մարզիչը ստուգում է Չինաստանի ավիացիոն համալսարանի ուսանողուհիներին
  • Korean Airline ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ մարտարվեստի դասին
  • United Arab Emirates ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ ինքնաթիռում երեխայի ծնունդը նշելիս, 1997 թ․
  • 
Air Tran ավիաընկերության բորտուղեկցորդուհիները՝ ինքնապաշտպանության դասի ժամանակ
Այսօր բորտուղեկցորդների մասնագիտական տոնն է։ Նրանք ոչ միայն հաճելի ժպտում են ուղևորներին, խմիչք և սնունդ մատուցում, այլև կյանքեր փրկում, երբեմն նույնիսկ սեփական կյանքի գնով։ Տոնի առիթով առաջարկում ենք այս հիանալի ֆոտոշարքը։

Մեր օրերում բորտուղեկցորդի մասնագիտությունը համարվում է առավելապես կանացի, մինչդեռ քաղաքացիական ավիացիայի ձևավորման սկզբում բորտուղեկցորդներ կարող էին լինել բացառապես տղամարդիկ։

Առաջին կին-բորտուղեկցորդները սկսել են աշխատել 1930 թվականից։ Կանայք մի քանի առավելություն ունեին։ Առաջին հերթին՝ նրանք ավելի թեթև քաշ ունեին, քան՝ տղամարդիկ, իսկ այն ժամանակ դա կարևոր էր ինքնաթիռների համար։ Երկրորդը՝ ինքնաթիռում գեղեցիկ աղջիկների ներկայությունն արդեն գովազդ էր ավիաընկերության համար։ Նրանք իրենց օրինակով ապացուցում էին, որ ինքնաթիռները սարսափելի չեն, քանի որ նույնիսկ փխրուն կանայք չեն վախենում թռչել:

Շատերին դեռ թվում է, որ այն շատ ռոմանտիկ մասնագիտություն է, չէ՞ որ դու թռչում ես ու բազմաթիվ երկրներ տեսնում։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ բորտուղեկցորդները հաճախ չեն լքում օդանավակայանի տարածքը։

Մինչև վերջին պահը փրկում էր ուղևորներին. SSJ-100-ի բորտուղեկցորդը շնչահեղձ է եղել

Ի վերջո, այնքան էլ ռոմանտիկ չէ զայրացած, աղմկող ուղևորին բարեհամբույր պատասխանելը, առաջին բուժօգնություն տրամադրելը և նրա կյանքը փրկելը, կամ եթե, Աստված մի արասցե, չնախատեսված բան է տեղի ունեցել և ինքնաթիռը պետք է «կոշտ» վայրէջք կատարի։ Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ բորտուղեկցորդների ճիշտ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ ուղևորների կյանքեր։

Armenia-ն նոր «աստղեր է» վառում. ընկերությունը ներկայացրել է «բաղձալի աշխատանքի» պայմանները

0
  • Հունգարական MALÉVավիաընկերության բորտուղեկցորդուհիները
    © CC BY-SA 3.0 / FORTEPAN / MHSZ / MALÉV légikisérők

    Հունգարական MALÉVավիաընկերության բորտուղեկցորդուհիները

  • National Airways Corporation ավիաընկության բորտուղեկցորդուհիները

    National Airways Corporation ավիաընկության բորտուղեկցորդուհիները

  • American Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին՝ նոր համազգեստի ցուցադրության ժամանակ, 1967թ․
    © AP Photo /

    American Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին՝ նոր համազգեստի ցուցադրության ժամանակ, 1967թ․

  • Բորտուղեկցորդուհու թեկնածուները դասընթաց են անցնում Նյու-Յորքում
    © AP Photo /

    Բորտուղեկցորդուհու թեկնածուները դասընթաց են անցնում Նյու-Յորքում

  • TWA ավիաընկերության բորտուղեկցորդուհիները նոր, մինի-շորտերով Նյու-Յորքում, 1971 թ․
    © AP Photo /

    TWA ավիաընկերության բորտուղեկցորդուհիները նոր, մինի-շորտերով Նյու-Յորքում, 1971 թ․

  • Ապագա բորտուղեկցորդուհիները, Չինաստան
    © AP Photo / Xinhua

    Ապագա բորտուղեկցորդուհիները, Չինաստան

  • Pacific Southwest Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիները 1960-ականներին

    Pacific Southwest Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիները 1960-ականներին

  • Դասընթացները Ջակարտայի Garuda Indonesia ուսումնական կենտրոնում
    © AFP 2020 / Bay Ismoyo

    Դասընթացները Ջակարտայի Garuda Indonesia ուսումնական կենտրոնում

  • «Աէրոֆլոտ» ընկերության բորտուղեկցորդուհին՝ ավիացիոն անձնակազմի նախապատրաստման «LAND-WATER» կենտրոնում՝ որոնողական-փրկարարական աշխատանքների նախապատրաստման ժամանակ, Շերեմետևո օդանավակայանում
    © AFP 2020 / Dimitar Dilkoff

    «Աէրոֆլոտ» ընկերության բորտուղեկցորդուհին՝ ավիացիոն անձնակազմի նախապատրաստման «LAND-WATER» կենտրոնում՝ որոնողական-փրկարարական աշխատանքների նախապատրաստման ժամանակ, Շերեմետևո օդանավակայանում

  • Շենյանի միջազգային Տաոշյան  օդանավակայանի ուղեկցորդուհիները՝ դասընթացների ժամանակ, Չինաստան
    © AP Photo / Xinhua, Zhang Wenkui

    Շենյանի միջազգային Տաոշյան օդանավակայանի ուղեկցորդուհիները՝ դասընթացների ժամանակ, Չինաստան

  • «Armenia» ավիաընկերության բորտուղեկցորդուհի Լիլիթ Սարգսյանը
    © Sputnik / Aram Nersesyan

    «Armenia» ավիաընկերության բորտուղեկցորդուհի Լիլիթ Սարգսյանը

  • Japan Airlines-ի նոր ուղեկցորդուհիները՝ դասընթացի ժամանակ, Տոկիո
    © AFP 2020 / Toru Yamanaka

    Japan Airlines-ի նոր ուղեկցորդուհիները՝ դասընթացի ժամանակ, Տոկիո

  • «Աէրոֆլոտ» ընկերության ամառային անձնակազմը՝ վթարային վայրէջքի տեխնիկայի մշակման ժամանակ, Շերեմետևոյի ուսումնական կենտրոնում
    © AFP 2020 / Dimitar Dilkoff

    «Աէրոֆլոտ» ընկերության ամառային անձնակազմը՝ վթարային վայրէջքի տեխնիկայի մշակման ժամանակ, Շերեմետևոյի ուսումնական կենտրոնում

  • Բորտուղեկցորդուհին՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների մշակման ժամանակ NW Training ուսումնական կենտրոնում, Խիմկի
    © Sputnik / Alexey Kudenko

    Բորտուղեկցորդուհին՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների մշակման ժամանակ NW Training ուսումնական կենտրոնում, Խիմկի

  • Էտիկետի մարզիչը ստուգում է Չինաստանի ավիացիոն համալսարանի ուսանողուհիներին
    © AP Photo / Xinhua / Liu Haifeng

    Էտիկետի մարզիչը ստուգում է Չինաստանի ավիացիոն համալսարանի ուսանողուհիներին

  • Korean Airline ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ մարտարվեստի դասին
    © AFP 2020 / Kim Jae-Hwan

    Korean Airline ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ մարտարվեստի դասին

  • United Arab Emirates ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ ինքնաթիռում երեխայի ծնունդը նշելիս, 1997 թ․
    © AFP 2020 / STR

    United Arab Emirates ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ ինքնաթիռում երեխայի ծնունդը նշելիս, 1997 թ․

  • 
Air Tran ավիաընկերության բորտուղեկցորդուհիները՝ ինքնապաշտպանության դասի ժամանակ
    © AP Photo / Ric Feld

    Air Tran ավիաընկերության բորտուղեկցորդուհիները՝ ինքնապաշտպանության դասի ժամանակ

թեգերը:
Լուսանկար, տոն, ուղևոր, չվերթ, թռիչք, Օդաչու, բորտուղեկցորդուհի
Ըստ թեմայի
«Դու կանխազգում էիր, հրեշտակ». մահացած բորտուղեկցորդուհու լուսանկարը հուզել է մարդկանց
Սաուդյան Արաբիայում կանայք վերջապես կկարողանան բորտուղեկցորդուհի աշխատել
Խաչատրյան. «Բորտուղեկցորդների թափուր հաստիքների համար ընտրվելու են փորձ չունեցողները»