Սուրբ Գրիգոր լուսավորիչ հիվանդանոց. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է

97
(Թարմացված է 16:46 06.04.2020)
Կորոնավիրուսով վարակված այն պացիենտները, որոնք ախտանշաններ չունեն, տեղավորվել են հյուրանոցներում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik․ Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար այս պահին Հայաստանում 1400 տեղանոց մահճակալային ֆոնդ է առանձնացվել, որի կեսն արդեն իսկ զբաղված է: Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտների մի մասը, որոնք գանգատներ չունեն, հիվանդանոցներում չեն գտնվում։ Նրանք հյուրանոցներում են տեղավորվել, բայց բժիշկների հսկողության ներքո են»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով դիմակ կրելուն` Թորոսյանը հայտնեց, որ դիմակներն ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու միտում, այլ հիմնականում օգնում են, որպեսզի ձեռքը պատահաբար չմոտեցնեն բերանին ու քթին։ Նրա խոսքով` քանի որ դիմակների գինը դեռ շարունակում է մնալ հարաբերականորեն բարձր, Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կրել նաև տանը պատրաստված կամ կտորե դիմակներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 833 է։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել էր 11–ով։

Ունենք մահվան 8 դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

97
թեգերը:
հիվանդ, մահճակալ, հիվանդանոց, Արսեն Թորոսյան, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
Ըստ թեմայի
ՀՀ մարզերում էլ են մարզադահլիճները վերածվելու հոսպիտալների. Թորոսյանը` ՄՀՀ–ի մասին
«Իր օրինակի մեջ առաջին մեր փորձն է»․ Թորոսյանը ցուցադրեց «Նորք» ինֆեկցիոնի նոր մասնաշենքը
Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպն առայժմ չի հաջողվում դանդաղեցնել. Թորոսյան
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

174
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

174
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական
Սահման, արխիվային լուսնկար

Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները

479
(Թարմացված է 02:07 13.07.2020)
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանը հատելու երկու փորձ էին արել:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայկական զինված ուժերը խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած УАЗ-ը: Տեղեկությունը հայտնում է Banak.info կայքը, որի ձեռքի տակ են հայտնվել հայկական դիրքերին չհասած ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները։

УАЗ, на котором азербайджанские военные предприняли попытку захватить опорный пункт ВС Армении (12 июля 2020).
© Photo : Banak.info
Հայ զինծառայողները խոցել են ադրբեջանական УАЗ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: 

479
թեգերը:
Տավուշ, կրակոց, հայ-ադրբեջանական, Սահման
Ըստ թեմայի
Հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվը նվազել է. Արցախի ՊԲ
Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին