Ոստիկան. արխիվային լուսանկար

Չարենցավանը՝ փակ գոտի՞. պարետի որոշումը ժամանակից շո՞ւտ է հրապարակվել

331
(Թարմացված է 15:12 31.03.2020)
Ըստ որոշման՝ պարետի սահմանած հատուկ ռեժիմը չի գործելու միայն Չարենցավանին հարակից Ֆանտան գյուղի տարածք մուտք ու ելքի ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև ապրիլի 5-ը սահմանափակումներ են կիրառվելու Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում:

Այսպես՝ սահմանվելու է Չարենցավան համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ, որով արգելվելու է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի:

Չարենցավանում բնակվողներին մինչև 2020 թվականի մարտի 31-ը, ժամը 24։00-ը ժամանակ է տրվում տուն վերադառնալու համար:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ և ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր ու զննման կետեր՝ Չարենցավան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Ըստ որոշման՝ այս հատուկ ռեժիմը չի գործելու միայն Չարենցավանին հարակից Ֆանտան գյուղի տարածք մուտք ու ելքի ժամանակ: 

Նշենք, որ չնայած պարետի հիշյալ որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում, բայց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ում պարզաբանում է տեղադրել, որտեղ նշել է, որ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի  արդյունք է:

«Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և, մասնավորապես, Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի ըստ անհրաժեշտության»,- գրում է մարզպետը:

Պետրոսյանը խոստանում է, որ իրավիճակի զարգացման հետ կապված հնարավոր նոր սահմանափակումների կիրառման պարագայում կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումը, որն ուժի մեջ էր մտել մարտի 24-ի 00:00-ից և պետք է գործեր մինչև մարտի 31-ի ժամը 23:59-ը:

Առաջիկայում Հայաստանը ձեռք կբերի 100 շնչառական ապարատ, 60 000 թեստ. Թորոսյան

Նշենք, որ ըստ սահմանված կարգի, քաղաքացիներն իրավունք ունեն այցելել միայն պարենային ապրանքների խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայրեր, հոգեհանգստի և հուղարկավորության, բայց միայն համապատասխան գրության ու անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Քաղաքացին օրը մեկ անգամ իրավունք ունի իր բնակության վայրի մոտակայքում ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնել: Անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրված է առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը, բացառություն է արված միայն երեխաների թվի համար:

Ինչ վերաբերում է տնից դուրս գալու պարագայում պարտադիր պահանջվող ձևաթղթին, դրանում պետք է նշված լինեն ամիս-ամսաթիվը, քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ելքի ժամը, ելքի հասցեն, այցելության վայրի հասցեն ու անվանումը, ինչպես նաև այցելության նպատակը, վերադարձի ակնկալվող ժամը և քաղաքացու ստորագրությունը:

Ընդ որում՝ այս փաստաթուղթը կարող է լինել տպագրված, ձեռագիր կամ էլեկտրոնային տարբերակով:

Սահմանափակման կարգը խախտելու համար ՀՀ քաղաքացիները ենթարկվում են վարչական, իսկ եթե այդ ընթացքում նաև այլ անձի վարակի փոխանցման պատճառ են դարձել՝ քրեական պատասխանատվության:

Բացառություններ են սահմանված միայն ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցների, բժիշկների և այն ձեռնարկությունների աշխատակիցների համար, որոնց աշխատանքը պարետի որոշմամբ սահմանափակված չէ:

Հիշեցնենք՝ տեղաշարժի սահմանափակումների մասին որոշումն ընդունելու պահին ՝ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել էր 249–ի։ Այսօրվա տվյալներով այդ ցուցանիշն արդեն 532 է: Անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է մահվան 3 դեպք:

Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են

331
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, Չարենցավան, Տիգրան Ավինյան, Արտակարգ դրություն
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1599)
Ըստ թեմայի
Ի՞նչ է սպառնում արտակարգ դրության կանոնները խախտողներին
Ուզում են արտակարգ դրության ընթացքում հսկել` ով ում հետ է շփվում ու երբ ուր է գնացել
Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ
ՀԱՊԿ ուժեր. արխիվային լուսանկար

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

139
(Թարմացված է 14:08 31.10.2020)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության հարցը քննարկվում է պատերազմի սկզբից։ Երևանն ավելի վաղ ասել էր, որ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երևանն անվտանգության գծով խորհրդատվությունների է դիմել ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրերի շրջանակում. խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմանի պայմանագրին», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանի դիմումն առնչություն ունի ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խոսքը երկկողմանի ձևաչափի մասին է։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նույնպես ավելի վաղ մեկնաբանել էր ՀԱՊԿ-ին Երևանի դիմելու հարցը։

«ՀԱՊԿ-ին դիմելու համար Հայաստանը պետք է ագրեսիայի ենթարկվի։ Այժմ վաղ է գնահատել Ադրբեջանի գործողությունները որպես այդպիսին։ Եթե ագրեսիա լինի, սկզբում կդիմենք ՄԱԿ-ին՝ ագրեսիայի փաստն ու ինքնապաշտպանությունն արձանագրելու համար։ Կդիմենք նաև ՀԱՊԿ։ Ամեն ինչ կարգավորված է՝ ՀԱՊԿ-ը կհայտնի ՄԱԿ-ին արդեն հավաքական ինքնապաշտպանության մասին», - ասել էր Քոչարյանը։

Հիշեցնենք` հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, այսօր` հոկտեմբերի 31–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ի պատասխան հայտնել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնել էր, որ անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները` այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։

139
թեգերը:
Վարդան Տողանյան, Ռուսաստան, Պատերազմ, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ–ին չի դիմում. պարզաբանում է ՀՀ ԱԳ փոխնախարարը
«Դաշնակիցներին տեղեկացնում ենք». Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին
Քանի դեռ հակամարտությունը Ղարաբաղում է, ՀԱՊԿ-ի օգնության մասին խոսելը կոռեկտ չէ. ՌԴ ԱԳՆ
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

69
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

69
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
Շուշի

Շուշին այս պահին հայտնվել է թշնամու հրթիռային կայանքների թիրախում

0
(Թարմացված է 14:59 31.10.2020)
Առավոտյան Ստեփանակերտն է հրթիռակոծվել, կեսօրին` Մարտունի և Մարտակերտ քաղաքները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Շուշին  հայտնվել է թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

«Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Առավոտյան Ստեփանակերտն է հրթիռակոծվել, կեսօրին` Մարտունի և Մարտակերտ քաղաքները, և դա` խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու պայմանավորվածություն ձեռք բերելուց ընդամենը հաշված ժամեր անց։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հակամարտության կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան` միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Համանախագահները կրկին կոչ են արել երկու երկրներին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
Պատերազմ, Արցախ, հրթիռակոծություն, Շուշի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թշնամու ճիրաններից Շուշին փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում. Վահրամ Պողոսյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին
Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ