Հայկական դիրքեր

Ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ

525
(Թարմացված է 21:51 30.03.2020)
Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, հակառակորդի կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ քիչ առաջ տարածած հայտարարության մեջ:

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայող:
Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Հիշեցնենք, որ մինչ պաշտոնական հաղորդագրությունը Sputnik Արմենիային արդեն հաջողվել էր պարզել, որ ադրբեջանական կրակոցից վիրավորված 15–ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ ՊՆ-ը հայտարարում է, որ հայկական զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

525
թեգերը:
հայ-ադրբեջանական, Վիրավոր, Ադրբեջան, դիվերսիա, կրակոց, Տավուշ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (118)
Ըստ թեմայի
Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Անկանխատեսելի ընտրություններ Արցախում. ո՞վ է ֆավորիտը
«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

8
(Թարմացված է 13:21 01.06.2020)
47-ամյա կինն ունի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանը, որը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 44 մահճակալային օր է անցկացրել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նրա մոտ եղել է հաստատված կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբ։

47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է նաև ծրագրային հեմոդիալիզ:

«Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը»,- գրել է Խաչատրյանը։

Ինչպես է վարչապետ Փաշինյանի ինքնազգացողությունը. խոսնակը տեղեկություններ է հաղորդել

Նա տեղեկացրել է, որ 47-ամյա կինն արդեն այլ բուժկենտրոն է տեղափոխվել և մյուս հիվանդություններին համարժեք թերապիա է անցնում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 և մահվան 55 անուղղակի դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի

8
թեգերը:
Կին, կորոնավիրուս, հիվանդանոց
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ
Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ
Արխիվային լուսանկար

Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան

6
(Թարմացված է 13:21 01.06.2020)
Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից ավելի քան 145,000 -ը՝ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրվա խորհրդին և երեխայի՝ ընտանիքում ապրելու և մեծանալու կարևորությանը։

«Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար»,- գրել է նախարարը և ներկայացրել մեր երկրում ապրող երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ապրող երեխաներից ավելի քան 145,000-ն ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։

Նախարարը նշել է, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից, նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է։ Այդ պատճառով էլ պետության քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։

«2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019 թ-ի 1160 շահառուի փոխարեն 2020 թ-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր»,- տեղեկացրել է նախարարը։

Սեռական դաստիարակության մասին պնդումները սուտ են. նախարարը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Բաթոյանը նշել է նաև, որ եռապատկվել  է աջակցություն ստացող ընտանիքների թիվը՝ այդպիսով կանխարգելելով նաև երեխաների մուտքը հաստատություններ։ Նրա խոսքով՝ իրականացված ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է: Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիքում ապրի և հաստատությունում չհայտնվի միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Դրա համար էլ պետության ջանքերն ու ռեսուրսներն ուղղվում են հենց ընտանիքների աջակցությանը։ Նա նշել է, որ ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց երեխայի որևէ իրավունքի իրացման հարցում զիջան չեն գնալու։

Հիշեցնենք՝ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, երբ սկսվեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» հիմնարկների լուծարման գործընթացը։ Մասնագետներն ուսումնասիրություն էին կատարել և եզրակացրել, որ հանրապետության 4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ կենսաբանական ընտանիք վերադառնալը նպատակահարմար չէ։ Փոխարենը նախարարությունն ընդլայնում է ցերեկային խնամքի հաստատությունների ցանկը, նաև զարգացնում խնամատարության ինստիտուտը։

6
թեգերը:
ընտանիք, երեխա, Զարուհի Բաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրիում թափառող շները հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. նրա վիճակը ծանր է
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով
«Կարող էին տուժել կինն ու անչափահաս երեխաները»․ ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին
ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ մայր է դարձել