«Поедем, поедим» հաղորդման հեղինակ Ջոն Ուորենը

«Է՜հ». ռուսական հաղորդման հեղինակը հիացմունքով է պատմել Հայաստանի մասին. տեսանյութ

395
(Թարմացված է 10:43 29.03.2020)
Ուորենը խոստովանել է, որ Հայաստան յուրաքանչուր այցելությունից հետո մի քանի կիլոգրամ ավելացրած է հեռանում, բայց դրա համար չի տխրում, որովհետև դրանք ուրախ կիլոգրամներ են։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Հայտնի հաղորդավար, «Поедем, поедим» հաղորդման հեղինակ Ջոն Ուորենը հաղորդաշարի 300-րդ թողարկման շրջանակում այցելել է Հայաստան։

«Մտածեցի՝ գնալ այնտեղ, որտեղ մեր հաղորդման անվանումը կարծես ազգային կարգախոս լինի»,- ասում է հաղորդավարը՝ նշելով, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ քաղցած քայլելն անթույլատրելի է։

Հաղորդավարն ուղղաթիռով զբոսնել է Հայաստանի երկնքում, տեսել Սևանի ու շրջակա լեռների գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից, ապա գնացել Տաթև, նստել ճոպանուղի, զբոսնել Դիլիջանի փողոցներում, ադրենալինի մի լավ չափաբաժին ստացել զիփլայնով թռչելիս։

«Այստեղ հացի համար ոտքով-գլխով վառարանի մեջ են մտնում»,- ցուցադրելով թոնրից ակրոբատիկ հնարքով հացի դուրսբերումը՝ մեկնաբանել է հաղորդավարը։

Forbes-ի հոդվածագրին գերել են Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները

Ջոն Ուորենը նաև հյուրընկալվել է Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, հոլ պտտել քաղաքի փողոցներում, այցելել հայտնի վարսավիրանոց, որտեղ Գյումրու բոլոր հայտնի մարդիկ են եղել, նրանց թվում՝ Մհեր Մկրտչյանը։

Վարսավիրը հպարտությամբ պատմել է, որ նույնիսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է այստեղ եղել, ինքն անձամբ է նրան սափրել։ Գյումրուց հեռանալուց առաջ հաղորդավարն այցելել է Հայաստանի և աշխարհի միակ մուշուրբա՝ երգող բաժակներ պատրաստող վարպետ Էդիկին ու նրանից նվեր ստացել։

Ուորենը պատմել է նաև հայկական գորգագործության մասին՝ ցուցադրելով հայտնի «հայկական հանգույցը», ապա դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ ավանդական հայկական ղափամա պատրաստել։

Դերասանը հյուրին սովորեցրել է հայկական ամենատարածված կենացը՝ «Է՜հ»։

Քանի որ հաղորդման նկարահանումները համընկել են Հայաստանում նշվող Տրնդեզի հետ, վերջում Ջոն Ուորենը նաև իսկական հայկական տրնդեզյան տոնակատարության է մասնակցել՝ իր բախտը փորձելով խարույկի վրայով թռիչքով։

Հայերը ֆենոմենալ ժողովուրդ են. իրենց խոհանոցը գաղտնի են պահում. շեֆ–խոհարարը «զայրացած» է

Ուորենը խոստովանել է, որ Հայաստան յուրաքանչուր այցելությունից հետո մի քանի կիլոգրամ ավելացրած հեռանում է։

«Բայց ես չեմ տխրում այս կիլոգրամների համար, սրանք ուրախ կիլոգրամներ են»- ասել է հաղորդավարը։

Նա շեշտել է, որ սիրում է Հայաստանն առաջին հերթին մարդկանց համար՝ մի կողմից հպարտ, բայց համեստ, հանգիստ, բայց ուրախ, մեծերին հարգող, ու բաժակ է բարձրացրել հայերի ու Հայաստանի համար։

395
թեգերը:
Հայկական խոհանոց, Ռուսաստան, խոհանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Հարիսա, խաշ և տոլմա. Սան Ֆրանցիսկոն ծանոթանում է հայկական խոհանոցին
Հայկական խոհանոցը պոդիում է «բարձրացել». Երևանում ներկայացվել է Gastro-couture նախագիծը
«Հայերեն գիտեմ». Արթուր Դանիելյանը` հայերի, Ռուսաստանի ու հայկական խոհանոցի մասին
Գոռ Հարությունյան

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

12
Գոռն իր կարճ կյանքի ընթացքում մի շարք վիրահատություններ ու բարդ թերապիաներ է անցել։ Բժիշկների ջանքերի շնորհիվ փոքրիկը կազդուրվել է, և չնայած վերականգնողական կուրսը շարունակվում է, նրան տուն են ճանապարհել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Այսօր 9 ամսական Գոռ Հարությունյանին դուրս գրեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից։ Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։

Կորոնովիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը 1.5 ժամ է տևել

Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը, բայց կրծքավանդակի բաց վիրահատությունից հետո կերակրափող-շնչափողային խուղակ հայնաբերվեց։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմեց, որ երեխան ծնվել է 1500 գրամ քաշով։ Այդ պատճառով բժիշկները ստիպված են եղել բացել կրծքավանդակը, տորակոսկոպիա իրականացնել և փակել խուղակը։

Врач Давид Далакян во время выписки 9-месячного Гора Арутюняна
© Sputnik / Aram Nersesyan
Դավիթ Դալլաքյան

Մեկ շաբաթ անց երեխայի մոտ նոր կերակրափող են ձևավորել։ Բայց նրա մոտ կլլման ակտի խանգարում է հայտնաբերվել, և փոքրիկի սնուցումն ապահովելու համար բժիշկները նրա ստամոքսում խողովակ են տեղադրել։

Որոշ ժամանակ անց կարերի հատվածում կերակրափողը նորից է սկսել նեղանալ։ Բժիշկները կրկին վիրահատել են կերակրափողը։ Հիմա երեխայի վիճակը կայունացել է, բայց նրան շարունակում են կերակրել ստամոքսի խողովակով, քանի որ դեռևս կլլման ակտի խանգարումներ կան։

«Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում խնդիրը կվերանա, և երեխան կկարողանա բերանով սնվել։ Մենք ուրախ ենք, որ նա վերջապես տուն է գնալու։ Տնային պայմաններում և ընտանեկան միջավայրում ավելի շուտ կկազդուրվի»,- ասաց բժիշկը։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Նա ավելացրեց, որ Հայաստանում տարեկան 10-12 երեխայի կերակրափողի անանցանելիության վիրահատություն է արվում։ 90 տոկոսի դեպքում երեխաները ողջ են մնում և վերադառնում են սովորական կյանքին։

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը, ավելացրեց, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

«Երեխայի խնդիրների մասին հղիության ընթացքում իմացա։ Այն ժամանակ ինձ ասացին, որ ողջ մնալու հավանականությունը 50-50 է, և ես պատրաստ էի ցանկացած սցենարի՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Բայց հիմա համոզված եմ, որ իմ ուժեղ տղան հաղթելու է»,- ասում է երիտասարդ կինը։

Мама 9-месячного Гора, Арпине Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Արփինե Հարությունյանը որդու` Գոռի հետ

Նա վստահ է, որ բժիշկների ջանքերով երեխան կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, և իրենք օրինակ կդառնան հուսահատված ծնողների համար։ Կինն ավելացրեց, որ այս պահին երեխայի քաշը 4920 գրամ է, նա վերականգնողական թերապիա է անցնում, և եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով կշարունակի ապրել այնպես, ինչպես իր տարիքի մյուս երեխաները։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վիրահատել են. մանրամասներ

12
թեգերը:
բժիշկ, երեխա, հիվանդանոց
Ըստ թեմայի
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը կարիք չունի Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու. Մնացականյան

7
(Թարմացված է 19:49 27.05.2020)
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։ Նախարարն այս թեմային ադրադարձավ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սմբատյանի հարցին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։

7
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը