00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը ստուգում ու անխնա տուգանում է. փոխոստիկանապետը տվյալներ է հրապարակել

© Sputnik / Andranik GhazaryanПолицейские проверяют документы прохожих на площади Свободы (25 марта 2020). Еревaн
Полицейские проверяют документы прохожих на площади Свободы (25 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը հերքեց տեղեկությունը, թե ոստիկանական ակադեմիայում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Մարտի 26-ից սկսած՝ 1889 անձ վարչական պատասխանատվության են ենթարկվել ինքնամեկուսացման պայմանները խախտելու, անձնագիր կամ լրացված թերթիկ չունենալու համար։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը խոսեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ոստիկանության գործողությունների մասին։

Փոխոստիկանապետի հաղորդմամբ՝ մարտի 26-28–ը (ժամը 12:00-ի դրությամբ) անձնական ավտոմեքենաներով թույլատրելիից ավելի շատ մարդկանց տեղափոխելու 1843 դեպքով ուղևորներին իջեցրել են մեքենաներից, հասարակական տրանսպորտի 48 վարորդի նկատմամբ էլ վարչական տույժ է կիրառվել նույն պատճառով։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ավելորդ խստություն չէ՞ այս իրավիճակում քաղաքացիներին տուգանքների ենթարկելը, չարժե՞ր առաջին անգամ նախազգուշացմամբ բավարարվել, Մհրյանը նշեց, որ ոստիկանությունը հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել էր քաղաքացիներին, բացատրական աշխատանքներ էր իրականացնում՝ նախազգուշացնելով, որ որոշակի ժամից հետո գործելու է օրենքի շրջանակներում։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Կպավ». ուշադիր եղեք, հնարավոր է` ձեզ անծանոթ համարից զանգողը Փաշինյանն է

Ժամանակավորապես արգելվում է բոլոր անձանց մուտքը Արցախ

Մհրյանն անդրադարձավ նաև մարզերում արձանագրված խախտումներին՝ նշելով, որ Շիրակի մարզում 176 ինքնամեկուսացման ռեժիմի խախտում է արձանագրվել, Սյունիքի մարզում՝ 40 դեպքով արձանագրություն կազմվել։

Հայկ Մհրյանն անդրադարձավ նաև այն գործողություններին, որոնք ձեռնարկվել են Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ։ Մասնավորապես, մարտի 26-ից ՀՀ և ԼՂՀ սահմանը չորս կետում փակվել են համաճարակի կանխարգելման շրջանակներում։ Սահմանափակումներ են մտցվել շարժի հետ կապված.

«Կարող են մեկնել այն անձինք, որոնք Արցախի Հանրապետությունում ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները՝ անկախ բեռնվածությունից, կամ մարդատար մեքենաները՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, բացի դրանից` Պաշտպանության բանակը սնուցող, մատակարարում իրականացնող բոլոր կազմակերպությունները»,-նշեց Մհրյանը։

Քանի՞ վարորդի նկատմամբ է արձանագրություն կազմվել. ոստիկանության ստուգումների արդյունքները

Նա անդրադարձավ նաև ոստիկանության ծառայողների՝ քաղաքի տարբեր հատվածներում իրականացրած հսկողությանը՝ չբացառելով, որ ծայրամասերում հնարավոր են նաև մարդկային կուտակումներ երբեմն լինել։

«Պետք է բոլորս ըմբռնումով մոտենանք, որ ոստիկանության թվաքանակն անսահմանափակ չէ, ծառայությունն իրականացվում է նշված երթուղիներով հերթականությամբ»,-նշեց Մհրյանը։

Նա հերքեց տեղեկությունը, թե ոստիկանական ակադեմիայում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։ Նրա խոսքով՝ ոչ միայն կրթահամալիրում կորոնավիրուսով վարակված անձ չկա, այլև թե՛ կրթահամալիրի տարածքում, թե՛ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում անհրաժեշտ կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացվում են։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին՝ ժամը 9-ից 21-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1659 անձի նկատմամբ, 810-ը՝ մայրաքաղաքում, 849-ը՝ մարզերում։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 44 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

Լրահոս
0