Արտակարգ դրություն

Քաղաքացիները կարող են տեղաշարժման թերթիկներ ձեռք բերել «Հայմամուլի» կրպակներից. անվճար է

2973
(Թարմացված է 16:37 26.03.2020)
Տեղաշարժման թերթիկի առկայությունը քիչ է։ Քաղաքացին պետք է տնից դուրս գա միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այսուհետ տեղաշարժման թերթիկներն անվճար հասանելի կլինեն «Հայմամուլի» բոլոր կրպակներում: 

Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ է վարակվել կորոնավիրուսով. նախարար

Արտակարգ դրության խստացված օրերին տնից դուրս գալիս անձնագիրն ու տեղաշարժման թերթիկ ունենալը պարտադիր պահանջ է, որը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն։

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում մարտի 23-ին միաձայն (117 կողմ) ընդունեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

2973
թեգերը:
Արտակարգ դրություն, Տեղաշարժման թերթիկ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (238)
Ըստ թեմայի
Մենակ մնացած Երևանը` վերևից. ի՞նչ տեսք ունի քաղաքն առանց աղմուկի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290
Տեղաշարժի սահմանափակումների կարգը խախտելու համար 60 քաղաքացի բերման է ենթարկվել