Շտապօգնության մեքենայի վարորդ. արխիվային լուսանկար

Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար

202
(Թարմացված է 16:32 26.03.2020)
Կորոնավիրուսով վարակված երկու բժիշկների, ինչպես նաև շտապօգնության մեկ վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակված բժիշկների թիվն ավելացել է. ևս մեկ բժշկի և շտապօգնության մեկ վարորդի մոտ է վարակը հայտնաբերվել: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ո՞վ ասաց` չունենք». Թորոսյանը` կորոնավիրուսի թեստերի ու քարտեզ ստեղծելու մասին

«Օրեր առաջ հայտնած դեպքի մասին, թե մի բուժքույր է վարակվել, գիտեմ, որ նրա վիճակը ծանր չէ։ Այսինքն` նրա վիճակը լավ է, քանի որ հակառակի մասին չգիտեմ։ Իսկ նոր հայտնաբերված դեպքերի` մեկ բժշկի և շտապօգնության մեկ վարորդի առողջական վիճակը նույնպես լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` ինչքան էլ փորձում են պաշտպանել նրանց, միշտ չէ, որ դա հաջողվում է անել, քանի որ նրանք շատ–շատ են շփվում վարակակիրների հետ։

Հիշեցնենք, որ մարտի 19–ին հայտնի դարձավ, որ «Նորք» ինֆեկցիոն ԲԿ–ի մի բուժքրոջ մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան

202
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան, հիվանդ, բուժքույր, բժիշկ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (161)
Ըստ թեմայի
Մնացե՛ք տանը հանուն մտերիմների. «Ռոսիա սեգոդնյան» ընդդեմ կորոնավիրուսի
Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան
3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան