ՀԴՄ. արխիվային լուսանկար

Հակառակ ճգնաժամին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն 5 մլրդ դրամով

38
(Թարմացված է 12:40 26.03.2020)
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց հնարավորինս խիստ պատժել ՀԴՄ կտրոն չտրամադրելու յուրաքանչյուր դեպքի համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Արտակարգ դրության օրերին խանութները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել: Կառավարության նիստում այսօր նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

«Նորից լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի»,- ասաց Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին հանձնարարելով շատ ավելի խստացնել միջոցառումները, հայտնաբերել ու խստագույնս պատժել ՀԴՄ կտրոն չտրամադրելու յուրաքանչյուր դեպքը:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե չաշխատող ընկերություններից ու քաղաքացիներից պետությունը հարկ է պահանջում վճարել:

«Չաշխատելու, եկամուտ չունենալու, շրջանառության բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ: Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»,- ասաց նա:

Աշխատատեղերի կրճատում, ավելի քիչ հարկային մուտքեր. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը

Վարչապետը հատկապես ճգնաժամի ընթացքում կարևորեց հարկային պարտաճանաչությունը, քանի որ պետությունն իր քաղաքացներին աջակցելու համար պետք է բյուջեում գումար ունենա:

Այդուհանդերձ, վարչապետը հայտնեց նաև մեկ լավ լուր բյուջեի հետ կապված: Նրա խոսքով՝ առկա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ այս տարվա 1-ին եռամսյակի հարկային եկամուտները, չնայած ճգնաժամին, կգերակատարվեն 5 մլրդ դրամով:

ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունից ելնելով մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն արգելվում է զբաղվել տնտեսական գործունեության որոշ տեսակներով։

Սակայն սահմանափակումներին զուգահեռ կան նաև բացառություններ։ Մասնավորապես չի արգելվում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Բացի այդ, չի արգելվի պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտների` սուպերմարկետների, կրպակների, դեղատների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեությունը։

Կթույլատրվեն նաև տնտեսական գործունեության որոշ տեսակներ` գյուղատնտեսություն, հանքագործական արդյունաբերություն, սննդամթերքի և խմիչքների արտադրություն, հյուրանոցների ծառայություններ, զենքի և զինամթերքի արտադրություն և այլն։

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

38
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Նիկոլ Փաշինյան, ՀԴՄ, տնտեսություն, Հայաստան, Արտակարգ դրություն
Ըստ թեմայի
Կոմունալ վճարումները արտակարգ դրության ժամանակ․ ՀՀ քաղաքացիներին արտոնություններ կտրվե՞ն
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Ովքեր կաշխատեն արտակարգ դրության ժամանակ, և ինչը արգելված չէ