00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սինդրիկի պահանջարկը շատացել է. «մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է

© Sputnik / Asatur YesayantsОвощи и зелень
Овощи и зелень - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրությունը ուշի ուշով է հետևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդներին։ Բայց այս «խորհուրդը» շուկայում դժվար է գտնել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Հայաստանում սինդրիկ խոտաբույսի պահանջարկը մեծացել է։ Այս մասին փաստում են Երևանի շուկաներում կանաչի վաճառողներն ու ծիծաղով հավելում, որ դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է, քանի որ սոցցանցային իր էջում ուղիղ եթերի ժամանակ հանրությանը խորհուրդ է տվել անպայման փորձել այս խոտաբույսով պատրաստվող կերակրատեսակները, որոնք ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։

Սինդրիկի սեզոնին շատերն անհամբերությամբ են սպասում։ Դառնահամ այս բույսը կարելի է թարմ վիճակում խաշել կամ պահածոյացնել։

Yerevan Gastro Day - Sputnik Արմենիա
Ինչպես զարմացնել կանանց․ լավագույն ուտեստների հնգյակ` տանը մնացած տղամարդկանց համար

Սինդրիկ խոտաբույսով պատրաստված կերակուրները տարածված են հատկապես  Տավուշի մարզում։

Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծնունով Իջևանից է, որտեղ այս խոտաբույսը տարածված է «սինդրուկ»  անունով։

Sputnik Արմենիան փոքրիկ «հետաքննություն» է անցկացրել և պարզել, որ Երևանում այժմ շատ հազվադեպ կարելի է թարմ սինդրիկ գտնել։ Իսկ պահածոյացված սինդրիկի (750 մլ) միջին շուկայական գինը 1600 դրամ է։

«Գյուղացիները հազվադեպ են սինդրիկը շուկա բերում։ Նախ շատ քիչ է, հետո էլ գյուղացիներին ձեռնտու է խոտաբույսը հանձնել վերամշակող գործարաններին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մալաթիայի գյուղմթերքի շուկայում կանաչի, բանջարեղեն վաճառող Հայաստան տատը։

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին

Գարնան այս շրջանում Տավուշի սարերում գյուղացիները սինդրիկ են հավաքում հիմնականում վաճառելու նպատակով։

Քաղի սկզբնական փուլում սինդրիկի մեկ կապն արժե մինչև 300-400 դրամ։ Անձրևների նվազելու հետ սարերում սինդրիկն անհետանում է, իսկ եղածն էլ՝ կոշտանում։ Տեղացիներն ասում են՝ «պառաված» է։

Պարզվում է` ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս այս խոտաբույսի սիրահար է։

Американский блогер Дэвид Хоффман в Карабахе (4 февраля 2020).  - Sputnik Արմենիա
Արցախի ժենգյալով հացը գլխապտույտ է առաջացրել ամերիկացի բլոգերի մոտ. տեսանյութ

«Շատ եմ սիրում սինդրիկով պատրաստվող կերակուրները։ Սեզոնին (մարտի կեսերից մինչև ապրիլի վերջ)գրեթե ամեն օր մեր տանը սինդրիկ կգտնեք։ Ի դեպ, երբ Երևանում էի ապրում, ես սինդրիկ հեշտությամբ ձեռք էի բերում Կոմիտասի շուկայից»,-ասաց մարզպետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա վստահեցրեց, որ մարզի շուկաներում սինդրիկի պակաս չկա։ Բայց խոտաբույսի հիմնական ծավալները բաժին են հասնում վերամշակող գործարաններին։ Արտադրանքի մեծ մասը արտահանում են։

Չնայած տարածված կարծիքին, որ սինդրիկ հավաքելը ոչ միայն դժվար է, այլև վտանգավոր (սինդրիկը աճում է ծերպերի, ժայռերի, բարձր տեղանքների վրա), մարզպետը ժպիտով հերքում է այդ լուրերն ու առաջարկում նկարահանող խմբի հետ գնալ ու սեփական փորձով համոզվել։

Փողոցում վաճառվող ապրանքները կարող են վիրուսային տարրեր պարունակել, իսկ սուպերմարկետի՞նը

«Սինդրիկ հավաքելու մեջ վտանգավոր ոչինչ չկա»,-հավաստիացնում է Չոբանյանը։

Հավելենք, որ սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքային ուռուցքների վրա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով հանրությանը խորհուդ տվեց իմունիտետը բարձրացնող, առողջարար ու թեթև սնունդ օգտագործել և ներկայացրեց իր օրվա ճաշացանկը, որում առկա էր եղինջ, փիփերթ և սինդրիկ։

Լրահոս
0