Проверка полицейскими документов прохожих во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван

Իրավիճակի լրջությունը դեռ չեն գիտակցում. ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը

565
(Թարմացված է 21:11 25.03.2020)
659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր. նրանք իջեցվել են մեքենաներից։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik. Այսօր ՀՀ ոստիկանության ծառայողները փողոցներում ստուգումներ են իրականացրել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հայտնաբերվել են մի շարք քաղաքացիներ, որոնք չեն հետևել պարետի որոշմանը, օրինակ, իրենց հետ չեն ունեցել տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հատուկ գրությունը կամ անձը հաստատող փաստաթուղթ, եղել են նաև վարորդներ, որոնք տեղափոխել են թույլատրվածից մեծ թվով մարդկանց։

«Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»,-Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր ժամը 19-ի տվյալները, ըստ որոնց՝ 78 անձի նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։ 

Ինչ կլինի, եթե հիվանդանոցներն այլևս տեղ չունենան հիվանդների համար. Թորոսյանի «պլան բ»-ն

Ոստիկանության հաղորդմամբ՝ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ։ Նրանք տեղափոխել են սահմանված թվից ավելի ուղևորներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երեկվանից՝ ժամը 23։59-ից, խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։

Այսօր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ 16:00-ից սկսած սահմանափակման ռեժիմը խախտողների նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք՝ 100-250 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում մարտի 23-ին միաձայն (117 կողմ) ընդունեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Հայաստանին մեծ թվով թոքերի արհեստական օդափոխության սարքեր կտրամադրվեն. տեսանյութ

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

565
թեգերը:
խախտում, Արտակարգ դրություն, ՀՀ Ոստիկանություն, ոստիկան, Ոստիկանություն
Ըստ թեմայի
Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել
Այսուհետ առանց անձը հաստատող փաստաթղթի ու թույլտվության տնից դուրս գալն արգելվում է
Տնից առանց անհրաժեշտության դուրս գալու համար քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության
Զինվորականի հագուստ

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

34
(Թարմացված է 21:20 24.10.2020)
Երբ գերիներին ստիպում են նախապես պատրաստած տեքստ ասել, դա Ժնևյան կոնվենցիաների խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, գերիների փոխանակումն իրականացվել է նույնիսկ մարտական գործողությունների ընթացքում, այժմ դժվար է նման բան պատկերացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։

Կապրիելյանի խոսքով՝ նման տեսագրությունները, որոնցում ռազմագերիների ակնհայտ իրավունքների խախտում կա, մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ ոտնահարում են։ ԶԼՄ-ներում չպետք է գերիների վիճակի մասին տվյալներ հրապարակվեն, հատկապես հարցազրույցներ ու տեսանյութեր։

«Ցավոք, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի մոտ ռազմագերի կամ քաղաքացիական անձ է հայտնվել, նման բեմադրություններ են արվել, նախապես պատրաստված տեքստեր են ձայնագրվել։ Այս ամենը Ժնևյան կոնվենցիաների տեսակետից անթույլատրելի է» - շեշտեց Կապրիելյանը։

Ընդ որում՝ բոլոր միջազգային կառույցները, որոնք կապ ունեն դրա հետ, սահմանափակվել են դեկլարատիվ հայտարարություններով։ Կոչեր են հնչեցրել, բայց Ադրբեջանը որևէ իրական պատասխանատվություն չի կրել նման խախտումների համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության որոշ գործողություններ կարող են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ, գերիները կարող են յուրաքանչյուր դեպքով հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանի որոշումները պետության համար պարտադիր կլինեն։

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը կամ նրանց վերադարձնելուն, ապա 2000-ականների կեսերին կողմերի միջև դեռ ուղիղ կապ կար, իսկ դրանից հետո գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (փոխանակում է եղել նաև ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի անձնական միջնորդությամբ)։

Ի դեպ, Կարմիր խաչը չի ընդունում «փոխանակում» եզրույթը։ Ռազմագերին կամ քաղաքացիական անձը, հումանիտար իրավունքի համաձայն, պետք է առանց պայմանների վերադարձվի։

«Ժամանակին ռազմագերիների փաստացի փոխանակման տարբեր նախադեպեր են եղել։ Եղել է դեպք, երբ ողջ մարդու փոխարեն Ադրբեջանը մեզ փոխանցել է գերիի դին», - ասաց Կապրիելյանը։

90-ականներին հրամանատարները երբեմն փոխանակում են իրականացնել` գործը բարձրագույն հրամանատարությանը չհասցնելով։ Նրանք իրար հետ են պայմանավորվել։ Եղել են դեպքեր, երբ հայ գերիներին հաջողվել է վերադարձնել պարենի կամ վառելիքի դիմաց։

Բայց այդ ամենը 90-ականներին սկզբին էր։ Հիմա ամեն ինչ անցնում է «կենտրոնով» ու ԿԽՄԿ-ով։ Սկզբում պետք է հասնել մարտական գործողությունների դադարին։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի օմբուդսմենը հայ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութն ու նրանց մասին անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ տարբեր ճանապարհներով մեզ հասած տեղեկությունը պետք է նաև հաստատվի հակառակ կողմից, որից հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է դիմել այդ անձանց այցելելու համար։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

34
թեգերը:
Արցախ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին
Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են
Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ը ապացույցներ ունի

405
(Թարմացված է 21:03 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

405
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել
Էրդողանն ու Մակրոնը

Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից

0
(Թարմացված է 21:38 24.10.2020)
Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարությունից հետո Ֆրանսիան ևս մեկ անգամ զգուշացրել է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։ Տեղեկությունը հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Էրդողանն այսօր իր ելույթում խոսել էր Մակրոնի մասին և ասել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»

«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են: Ծայրահեղությունների հետևից ընկնելն ու կոպիտ լինելը ճանապարհ չէ: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ վեճերի չենք մասնակցում և վիրավորանք չենք ընդունում», - գրված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ելիսեյան պալատը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեսպանին հետ կանչել Անկարայից` ստեղծված իրավիճակը Մակրոնի հետ քննարկելու համար:

Ելիսեյան պալատը հայտարարել է նաև, որ Փարիզի մերձակայքում ուսուցչի դաժան սպանությունից հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցական կամ աջակցության ուղերձներ չեն եղել: Պալատը հայտնել է, որ Էրդողանը վերջերս հանդես է եկել վիրավորական հայտարարություններով, մասնավորապես կոչ է արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Ավելի վաղ Մակրոնը Ֆրանսիայում ելույթ էր ունեցել անջատողականության դեմ պայքարի թեմայով և հայտնել, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Նշենք, որ Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները սրվեցին Միջերկրական ծովի արևելյան հատվածի առնչությամբ Հունաստանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի պատերազմի ֆոնին։ Մակրոնը Թուրքիային մեղադրեց վարձկաններին Սիրիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մեջ:

Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում

0
թեգերը:
Ֆրանսիա, Թուրքիա, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ
Էրդողանը` բոլորի դեմ. Թուրքիան աշխարհաքաղաքական փորձարկում է անում
Պուտինի հայտարարությունները շատ կարևոր, շատ զսպող էին Էրդողանի համար. Քոչարյան