ԵՐԵՎԱն, 25 մարտի- Spurtnik. Արտակարգ դրության ռեժիմի խստացման վերաբերյալ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո փողոցներում անմիջապես համազգեստով մարդիկ հայտնվեցին։ Այնպես չէ, որ նրանք նախկինում չկային, բայց այսքան շատ չէին ու այսպիսի արտասովոր հանդերձանքով չէին։ Համազգեստից բացի, իրավապահներն այժմ պարտավոր են նաև իրենց համար անսովոր բժշկական դիմակներ և ձեռնոցներ կրել։ Եվ եթե մի քանի օր առաջ բոլորը հույսները դրել էին բժիշկների վրա, ապա այսօր բնակչության մասին հոգ տանելու ծանր բեռը դրվել է նաև ոստիկանների ուսերին։
Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները հետևում են, որ մարդիկ պահպանեն արտակարգ դրության ռեժիմը և տնից առանց անհրաժեշտության դուրս չգան, որ մեքենաներում երկուսից ավել ուղևոր չտեղափոխեն և կարանտինը խախտողները բացահայտվեն։
Sputnik Արմենիայի լուսանկարչին հաջողվել է այսօրվան բնորոշ կադր որսալ։ «Երկրի հերթապահ» ոստիկանը պատկերված է լուսահոգի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I–ի պատկերով պաստառի ֆոնին։ Նույնիսկ դիմակի տակից երևում է, որ ոստիկանը ժպտում է, ինչը լուսանկարին էլ ավելի դրական երանգ է հաղորդում։
Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։
Չի արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։
Օրվա կադր. Երևանում մտահոգ վարորդը «դիմակ» է հագցրել ավտոմեքենային
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին ներկայացնելիս:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այդ ռեստարտը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»,–ասաց վարչապետը` նշելով, որ այդ ռեստարտն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ:
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:
Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան
Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, նկարահանվել է իտալական «Grazia» ամսագրի համար։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram
Արմինեի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և մոդելին նորանոր հաջողություններ մաղթել։
«Գեղեցկուհի, լիքը հաջողություններ քեզ։ Կատարյալ։ Յուրահատուկ»,– գրել են նրանք։
Ավելի վաղ մոդելը նկարահանվել էր «The Muse Fashion» հայկական ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում։
Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։
«Gucci»–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը
Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում նորաձևության բարձր բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։
Ինչ տեսք ուներ «Gucci»–ի հայ մոդելը մանուկ հասակում. լուսանկար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։
Նրանց ձեռքին պաստառներ էին` «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։
Ասօր` ժամը 13։00-ին, մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
«Արցախում հայրս ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ հուշելով». Լևոն Քոչարյան