«Գազպրոմ Արմենիայի» ուսումնական պարապմունք. արխիվային լուսանկար

Արտակարգ ռեժիմում Հայաստանն անջուր ու անլույս չի մնա. նրանք աշխատում են, որ դուք մնաք տանը

138
(Թարմացված է 21:16 25.03.2020)
Հայաստանյան խմելու ջրի աղբյուրները բավարար են երկրում ջրի պահանջարկը բավարարելու համար: Իսկ ջրի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում վթարները հնարավորինս արագ վերացվում են:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ու անձանց տեղաշարժի սահմանափակման ռեժիմի պայմաններում արտակարգ ու հեռավար ռեժիմով են աշխատում անգամ ստրատեգիական կարևոր նշանակության օբյեկտները: 

Հայաստանին լույսով, ջրով ու գազով ապահովող ընկերությունների շատ աշխատակիցներ հակառակ իշխանության հորդորներին՝ տանը չեն մնում և շարունակում են ամեն ինչ անել, որ ապահովեն կենսական կարևոր այդ ծառայությունների անխափան աշխատանքը:

ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց որ ընկերությունն արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատանքի հեռավար ռեժիմի է անցել:

«Այն անձնակազմը, որը պատասխանատու է էլեկտրաէներգիայի մատակարարման համար, այսինքն՝ տեխնիկական անձնակազմը, բնականաբար, իրենք աշխատում են տեղերում, քանի որ հեռավար չեն կարող աշխատել: Աշխատում են, որպեզի բոլորս՝ ձեզ հետ միասին, էլեկտրաէներգիայով ապահովվենք»,- ասաց նա:

ՀԷՑ-ում արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, Սալջանյանի խոսքով, սահմանվել է անվտանգության շատ խիստ ռեժիմ՝ վթարներից հնարավորինս խուսափելու համար: Պլանային անջատումներն ու նախատեսված բոլոր աշխատանքները դադարեցվել են, իրականացվում են միայն այն աշխատանքները, որոնք ուղղված են հնարավոր վթարները կանխելուն:

Թե՛ վթարի վայրում, ու թե՛ գրասենյակում աշխատող աշխատակիցներին, մեր զրուցակցի խոսքով, ՀԷՑ-ն ապահովել է պաշտպանիչ ձեռնոցներով, դիմակներով, ախտահանիչ միջոցներով, ալկոգելներով:

Ինչ վերաբերում է սպասարկման գրասենյակներին, դրանք ևս արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ չեն աշխատում. դիմումներն ընդունվում են բացառապես առցանց եղանակով:

ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից

«Այդ նպատակով սահմանափակել ենք քաղաքացիների, այդ թվում՝ մեր բաժանորդների մուտքը աշխատանքային գրասենյակներ: Երևանում ու մարզերում տեղակայված մեր բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործում: Բաժանորդների սպասարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով»,- ասաց Սարջանյանը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունում ևս Sputnik Արմենիային վստահեցրին, որ Հայաստանն արտակարգ դրության ողջ ընթացքում ջրի խնդիր չի ունենա:
«Քիչ առաջ ես կապ հաստատեցի մեր ընկերության կենտրոնական կարգավարական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ այս պահին համակարգում որևէ խնդիր չկա, ջրի արտադրությունն աղբյուրներում կազմում է ավելի քան 16 000 լիտր վայրկյանում, որն ավելի քան բավարար է մեր հանրապետության պահանջարկը կայուն բավարարելու համար»,- հայտնեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

Սարգսյանն, ի դեպ, մեր հեռախոսազանգին պատասխանեց տնից՝ նշելով, որ ընկերության գրասենյակային աշխատակիցների հիմնական մասն այս օրերին աշխատում է հեռավար կարգով. ընկերության տեխնիկական հագեցվածությունը նման հնարավորություն ընձեռում է:

«Մենք ունենք մշտական կապ իրար հետ և պարտադիր չէ գնանք, մեր վարչական շենքերում նստենք մեր ամենօրյա աշխատանքը կատարելու համար,- ասաց Սարգսյանը,- Իհարկե, շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցված է, մասնավորապես՝ դիմումների առձեռն ընդունումը, իսկ էլեկտրոնային դիմումներին առայժմ ընթացք չենք տալիս, քանի որ դա նշանակում է, որ շատ ծառայություններ պետք է սկսեն աշխատել, որն այս պահին անթույլատրելի է»:

Բայց հրատապ ծառայությունները, որոնց աշխատանքից կախված է ՀՀ-ի անխափան ջրամատակարարումը, Մուրադ Սարգսյանի խոսքով, այսօր էլ շարունակում են աշխատել շուրջօրյա ռեժիմով: Ջրաղբյուրների, պոմպակայանների, քլորակայանների, կարգավարական ծառայությունների, ինչպես նաև 1-85 հերթապահ հեռախոսային ծառայության ամենօրյա աշխատանքում, Մուրադ Սարգսյանի խոսքով, փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Ահազանգերն ընդունվում են մեր տեղամասերի կողմից, և վթարային բրիգադները վթարային տեխնիկայով մեկնում են խցանումները, վթարները վերացնելու, ջրամատակարարման ռեժիմը վերականգնելու»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ անգամ այն աշխատակիցները, որոնք ներկա պահին տանն են, անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ են մեկնել վթարի վայր:

Գազամատակարարող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից ևս Sputnik Արմենիային հայտնեցին, որ ընկերությունում մշակվել և գործում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պլան: 

«Ապահովվել են բոլոր միջոցառումները, որ բխում են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված որոշումների պահանջներից: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր գործառույթներն իրականացնում է սահմանված կարգով»,- հայտնեցին ընկերությունից՝ հրաժարվելով տրամադրել ավելի մանրամասն տեղեկություններ:

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24-ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները, և մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է անձնագիր, պարետատան սահմանած ձևաթուղթ (ձեռագիր կամ տպագիր լրացրած) և հիմնավոր պատճառ ունենան։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել

138
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան, ջուր, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1363)
Ըստ թեմայի
Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 
Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը
Արթուր Մեսչյան

Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է գլխավոր ճարտարապետին

33
(Թարմացված է 18:26 13.08.2020)
Երևանի քաղաքապետն Արթուր Մեսչյանի հրաժարականի դիմումը բավարարել է արձակուրդում գտնվելու ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։

«2020 թվականի օգոստոսի 17-ից Արթուր Մեսչյանին ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Մարությանը որոշումը ստորագրել է օգոստոսի 12-ին։ Սա փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում քաղաքապետը գտնվել է արձակուրդում։

Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Մարությանն արձակուրդ էր վերցրել մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։

Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։

1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

33
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Աշխատանքից ազատված փոխոստիկանապետն առաջիկայում նոր պաշտոն կստանա՞. «Ժողովուրդ»
Վերացրել ենք սեփականության իրավունքը, տարածքը վերադարձրել համայնքին. Հայկ Մարության
Հրավառություն

Հրավառությունների հարցը կլուծվի՞․Ավինյանը զբաղվում է քաղաքացիներին անհանգստացնող հարցով

9
(Թարմացված է 18:09 13.08.2020)
Բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի, հրավառություն ապահովող ապրանքների վաճառքը երկրում սահմանափակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներկրումը և վաճառքը կսահմանափակվի։ Տեղեկությունը գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում։

«Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի», - գրել է փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, ՃԵԿ կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում։

Նշենք, որ ըստ Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ը լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը առաջացնում են նախազգուշացում, իսկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։

9
թեգերը:
Հայաստան, Երևան, հրավառություն, Տիգրան Ավինյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները
Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց