Армянское нагорье

ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ

88
(Թարմացված է 02:05 26.03.2020)
ԱԳՆ-ից հորդորում են տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթերի հասանելիությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի –Sputnik. ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Տեղեկությունը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջը:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով»,-ասված է հայտարարության մեջ։

Նաև հորդորում են տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթերի հասանելիությունը։

Կենտրոնական բանկի որոշմամբ` ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ»–ի լիցենզիան

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով մարտի 16-ին Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես փակել են սահմանները քաղաքացիների տեղաշարժի համար։ Նույն պատճառով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստանի տարածք։

«Աերոֆլոտը»  կրճատում է դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը

88
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, չվերթ, թռիչք, հայ, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (170)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել․ Հայաստանում վարակվածների թիվը հասավ 265-ի
Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ են ստեղծել
Հարավկովկասյան երկաթուղին 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման դրամահավաքին