Խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին

281
(Թարմացված է 10:59 24.03.2020)
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների առնչությամբ հայտարարությամբ հանդես կգա։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Նա այդ մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում»,–գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների քանակը 235–ն է։ Երեկ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից կարգելվեն նաև սրճարանների և ռեստորանների գործունեությունը։

Մինչ այդ` երեկվանից, արդեն իսկ արգելվել է զվարճանքի վայրերի, կինոսրահների գործունեությունը։

Կորոնավիրուսոի կանխարգելման նպատակով Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել մարտի 16-ին. այն կտևի մինչև ապրիլի 14–ը։

Արսեն Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին

281
թեգերը:
կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (208)
Ըստ թեմայի
Աշխարհն անցնում է առցանց շփման. հայկական համացանցը կդիմանա՞ տրաֆիկի անզուսպ աճին
Արտակարգ դրությունը կարող է ձգվել մինչև մեկ տարի. ԱԺ նախագահ
Ինչպես են բանակը պաշտպանում կորոնավիրուսից. տեսանյութ