Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ. արխիվային լուսանկար

Սարգսյանը շնորհավորել է Լավրովին ծննդյան օրվա առիթով

41
(Թարմացված է 21:08 23.03.2020)
Նախագահ Սարգսյանն ընդգծել է Լավրովի մեծ ներդրումը ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի-Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ծննդյան օրվա առիթով։ Ինչպես տեղեկացնում է նախագահի լրատվության ծառայությունը, Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև ՌԴ Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար:

Նախագահ Սարգսյանը  քաջառողջություն և հաջողություններ է մաղթել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։ Նա ընդգծել է Լավրովի մեծ ներդրումը ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում։

«Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել։ Համապատասխան հրամանը հրապարակված է Կրեմլի կայքում։

«Որովհետև Լավրովը դեմք է». Սիմոնյանը կանխագուշակել էր, թե որ նախարարները կվերանշանակվեն

Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում։ ՌԴ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի մարտի 9-ից։ Լավրովը բազմիցս ընդգրկվել է ՌԴ կառավարության ամենաարդյունավետ աշխատող նախարարների եռյակում։

41
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, շնորհավորանք, ծնունդ, Սերգեյ Լավրով, Արմեն Սարգսյան