Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավոր չի նշանակվի

84
(Թարմացված է 19:54 23.03.2020)
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները խնդրել էին անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը մակագրել այլ դատավորի։ 

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում, և նա էլ կշարունակի քննությունը։

Հիշեցնենք` մարտի 21-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։

Բանն այն է, որ մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չէր կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիբեկյանը վիրահատվել է, և ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս չի ներկայանա դատական նիստերին։

Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ մարտի 17-ի նիստում պատրաստվում են ներկայացնել երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Իսկ երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

84
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), Դատավոր, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (387)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կաշխատի RT–ում
Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը