00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կան նաև մեկուսացված ու ինքնամեկուսացած ոստիկաններ. փոխոստիկանապետ

© Sputnik / Andranik GhazaryanКонтрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир
Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկ Մհրյանը հայտնել է, որ մարդկային բոլոր ձևերով մարդկանց հետ աշխատանքն առ այսօր արդյունք տվել է:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ինչ կարգով է ոստիկանությունն ապահովում մեկուսացման ու ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ հսկողությունը։

«Մեկուսացված ու ինքնամեկուսացած անձանց մասին տեղեկատվությունն առողջապահության նախարարությունից ստանալուց հետո մենք օրը մի քանի անգամ՝ 4 ժամը մեկ կապվում ենք ինքնամեկուսացած քաղաքացիների հետ»,- ասաց Մհրյանը։

Прохожие в медицинских масках на одной из улиц в Стамбуле - Sputnik Արմենիա
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի

Խախտումների դեպքում, Մհրյանի խոսքով, ոստիկանությունը մինչ օրս միայն հորդորել, խնդրել է, որ մնան ինքնամեկուսացման մեջ։

«Մի խոսքով մարդկային բոլոր ձևերով մարդկանց հետ աշխատել ենք, ու արդյունք է տվել։ Այսուհետ, այսօր ընդունված նոր օրենքի շրջանակներում կգործենք ըստ դրա պահանջների», - ասաց նա։

Փոխոստիկանապետի խոսքով, այս պահին մեկուսացված ու ինքնամեկուսացած անձինք կան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Մեկուսացվածների թվում կան նաև ոստիկաններ։ Մհրյանը թիվ չհրապարակեց, բայց հայտնեց, որ ոստիկանության ծառայողներից մեկն այս պահին ընտանիքով մեկուսացված է Ծաղկաձորում։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն (117 կողմ) հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել մարդկանց

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 194 մարդ կա։

Լրահոս
0