Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը

Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանի առաջարկով

229
(Թարմացված է 14:13 23.03.2020)
Նախագահի հրամանագրով` ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունն արդեն նոր պետ ունի։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ է նշանակվել Արթուր Պողոսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արթուր Պողոսյանին նշանակել ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ»,–նշված է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին ստորագրել էր Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

229
թեգերը:
Զինված ուժեր, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին
Բանակում տեղի ունեցող դեպքերով հրճվող իրավապաշտպաններով կզբաղվեն իրավապահները. Բալայան
Հսկողությունը բանակում խստացվել է. պաշտպանության փոխնախարարն ասաց` ինչի հետ համաձայն չէ
Դավիթ Տոնոյանը խոսել է Զինված ուժերում կատարվող պաշտոնանկությունների մասին