Մեղրիի անցակետ. արխիվային լուսանկար

Իրան–Հայաստան բեռնափոխադրվող ապրանքների ցանկը նորից կընդլայնվի՞

46
(Թարմացված է 13:34 23.03.2020)
Իրանից Հայաստան բերվող ապրանքները Մեղրիի կամ Ագարակի անցակետում են բեռնաթափվում: Մեքենան անցակետում պարտադիր ախտահանվում է։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Չի եղել դեպք, որ Հայաստանից ԵԱՏՄ տարածք սննդամթերք արտահանվի, և այն վարակված լինելու առնչությամբ հետ ուղարկվի կամ կասեցվի դրա արտահանումը։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մարտի 2-ին ՌԴ կառավարությունը հրապարակել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելված է արտահանել։ Խոսքը բժշկական ապրանքների և համաճարակի ժամանակ անհրաժեշտ պարենային ապրանքների մասին է։ Նույն սահմանափակումը կիրառում է նաև ՀՀ–ն։ Ռուսաստան–Հայաստան բեռնափոխադրումների հետ կապված այլ ապրանքների մասով չկան սահմանափակումներ»,–ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումներին` Սիմոնյանը նշեց, որ կա պարետի կողմից սահմանված թույլատրելի ապրանքների ցանկ, որոնք կարելի է արտահանել կամ ներմուծել։ Իրանից բերվող ապրանքների ցանկը, ի դեպ, ըստ Սիմոնյանի, այս շաբաթ հնարավոր է` նորից ընդլայնվի։ Իրանից Հայաստան բերվող ապրանքները Մեղրիի կամ Ագարակի կետում են բեռնաթափվում, այսինքն` Մեղրիում ապրանքը տեղափոխվում է հայկական մեքենայի մեջ, իսկ անհնարինության դեպքում տարվում է Ագարակի հսկողության տարածք կամ հանձնվում սպառողին։ Մեքենան անցակետում պարտադիր ախտահանվում է։

Ի դեպ, Իրան–Հայաստան բեռնափոխադրվող ապրանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ կապված բեռնափոխադրումներին, ապա դրա հետ կապված կոնկրետ ցանկ չկա, բայց Վրաստանը խստացրել է կարգը։

«Եթե վարորդը բարձր ռիսկային գոտուց է վերադառնում Վրաստան, թույլ չեն տալիս մտնել տարածք, և նրան փոխարինում է մեկ այլ վարորդ»,–ասաց Սիմոնյանը։

Խոսելով Վերին Լարսի մասին` էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ այն գործում է, սակայն հիմա տեղափոխման հետ կապված որոշ դժվարություններ կան, քանի որ առատ ձյան հետևանքով մեքենաներ էին կուտակվել։

Սիմոնյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ երկրներում բժշկական նշանակության ապրանքների ներմուծումը 0-ական մաքսատուրքով կկատարվի։ Այս որոշումը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը, ավելին, հնարավոր է` անհրաժեշտությունից ելնելով` ժամկետը երկարաձգվի։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։

Մարտի 23-ին ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 60 մլն դրամ է փոխանցել

46
թեգերը:
բեռնատար, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (267)
Ըստ թեմայի
Հայաստանն ու Վրաստանը կասեցնում են քաղաքացիների տեղաշարժը
Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 339 341-ի