Հիվանդանոց

Ararat Challenge–ի հանգանակություններով 10 արհեստական շնչառության սարք ձեռք կբերվի

58
(Թարմացված է 11:23 23.03.2020)
«Ավրորան» աջակցելու է Հայաստանում «առաջնագծում» պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Ավրորայի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ararat Challenge շարժման հանգանակությունները կուղղվեն առաջնագծում պայքարող բժիշկների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք Հայաստանի հիվանդանոցներին։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում մտադիր ենք շարունակել մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին։ Միաժամանակ աջակցելու ենք Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ասվում է նաև, որ մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու և վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների:

«Ավրորան» կոչ է անում միանալ իրենց` կորոնավիրուսը հաղթահարելու ջանքերին:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված` մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որի կտևի մինչև ապրիլի 14-ը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է։

Լավ լուր. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գիշերը չի աճել

58
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Ավրորա
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (773)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը
Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը
Կորոնավիրուսով վարակված բժիշկը պատվաստում է արել․ Մերկելը ինքնամեկուսացել է
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

18
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

18
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

21
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

21
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Инаугурация президента Карабаха Араика Арутюняна (21 мая 2020). Шуши

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

22
(Թարմացված է 10:45 29.05.2020)
Արցախի Հանրապետության նախագահը երկար մտածելուց հետո որոշում է կայացրել և մի շարք նշանակումներ արել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի Հանրապետության արտգործնախարար։

«Երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա` նշելով, որ իրենց հարաբերությունները միշտ ջերմ են եղել։
Հարությունյանը խնդրեց սա չհամարել քաղաքական առևտուր:

«Խնդրում եմ, որ որևէ մեկը սա քաղաքական առևտուր չհամար։ Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով` վերջնական հանգրվանի են եկել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ։ Նրան առաջարկել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,– ասաց Արցախի նախագահը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

 

22