ՀՀ ԶՈւ

Բանակն ապահովված է անհրաժեշտ նյութերով. հորդորում են անհասկանալի դրամահավաքի չմասնակցել

160
(Թարմացված է 10:59 22.03.2020)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը (ՀՄՏԿ) հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքի մասնակցությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը (ՀՄՏԿ) հայտնում է, որ վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմամբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է:

«Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանության նախարարության անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից:

Ինչպես են աշխատում դեսպանատները Հայաստանի արտակարգ ռեժիմի պայմաններում

Նշենք, որ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ` 900005001947:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22–ին հասավ 190-ի։ Ապաքինվել են 2–ը։

Մարտի 16–ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

160
թեգերը:
դրամահավաք, Զինված ուժեր, Բանակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1868)
Ըստ թեմայի
Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում
Օրվա կադր. այս գեղեցկուհիները Երևանում հանում են ամեն ինչ, բացի դիմակից
ՀՀ–ն Չինաստանից դիմակներ է ստանում նույնիսկ այսպիսի դժվարին ժամանակահատվածում. ԱՆ
Грант Багратян выступает на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

5
(Թարմացված է 15:08 16.05.2021)
Երեք կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին և ելքեր առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Երեք կուսակցություններ` Հրանտ Բագրատյանի «Ազատությունը», Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին» և Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» հայտարարություն են տարածել և ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկներն արել։

Նրանց խոսքով` իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։ Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ վարել։

«Բացի այդ, հայրենի իշխանություններն իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում»,–ասված է հաղորդագրության մեջ։

3 կուսակցությունները ներկայացրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ իրենց առաջարկները։

  • ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։ Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։
  • Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։
  • Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/և գերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:
  • Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ուղղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:
  • Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։
  • Սույն թվականի մայիսի 17-ից՝ սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։
  • Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Նրանք հայտարարում են, որ այս ծանր օրերին պատրաստ են իրենց վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

5
թեգերը:
Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հայաստան, Գառնիկ Իսագուլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Բագրատյան
Վահան Քերոբյան

«Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն». Քերոբյանը մանրամասներ է հայտնել

42
(Թարմացված է 14:14 16.05.2021)
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և իրենց նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ մշակել են նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ առանցքային դեր ունի գիտությունը։ Ծրագիրը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման։

Քերոբյանը նման հայտարարություն է արել Դիլիջանում, որտեղ երեկ մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը։

 «Մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք, և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ: Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից»,- ասել է Քերոբյանը:

Նրա խոսքով` հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և իրենց նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը:

Հիշեցնենք`մայիսի 13-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում, որոնց շնորհիվ գիտաշխատողների բազային աշխատավարձն զգալիորեն կբարձրանա:

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում

2022 թ. հունվարի 1-ից պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ սահմանվել է 66 140 դրամը: Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը հաշվարկվելու է կարգով նախատեսված աղյուսակով՝ տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

42
թեգերը:
Վահան Քերոբյան, գիտություն, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը մտադիր է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը. Վահան Քերոբյան
Ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ. Քերոբյանը տվյալներ է հայտնել
Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ