«Մեղրի» անցակետ

Հայաստանի ու Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկն ընդլայնվել է

129
(Թարմացված է 15:41 21.03.2020)
Ցանկում նշված ապրանքների մի մասի փոխադրումը թույլատրվում է՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկն ընդլայնվել է:

«Մարդասիրական օգնության շրջանակում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ցանկում նշված ապրանքների մի մասի փոխադրումը թույլատրում է Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարության` փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ գրավոր համաձայնությունը։ Այդ ցանկում են խմորիչները, ծխախոտն ու ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, դիզելային վառելիքը և այլն։

Ցանկում ներառված մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է՝ հաշվի առնելով «Մեղրի» անցակետի բացթողումային հնարավորությունները, ինչպես նաև փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

Հաղորդագրության մեջ նաև նշված են ապրանքների փոխադրման եղանակները։

«Փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ցանկը` https://www.gov.am/am/news/item/14160/

Հավելենք, որ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրան համակարգում և հսկում է ՀՀ ոստիկանությունը՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները։

Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից նաև դեպի ԵԱՏՄ երկրներ։ Այդպիսի բժշկական արտադրատեսակների ցանկում են շնչառական, նաև բժշկական տարատեսակ դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ, առանձնահատուկ ամրության բախիլներ, վիրակապեր, բամբակ, թանզիֆ, բժշկական տարատեսակ ձեռնոցներ, շնչառական սարքավորում, Էթիլային սպիրտ, ախտորոշիչ թեստեր և այլն։

Երևանի մետրոյում մարդիկ քչացել են․ ինչպե՞ս են կորոնավիրուսի դեմ պայքարում «գետնի տակ»

129
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը
Հարավկովկասյան երկաթուղին լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար
Ինչո՞վ կարող է հայերին հետաքրքրել վրացական երկաթուղու առաջարկը․ Աթաև
Աննա Նաղդալյան

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի

20
(Թարմացված է 14:22 05.03.2021)
Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։ 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը: 

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը: 

Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:

Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: 

20
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Եռակողմ հայտարարություն, Հայաստան, Զանգեզուր, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

9
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

9
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան