Հասարակական տրանսպորտ

Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը

206
(Թարմացված է 16:39 21.03.2020)
Ռիսկի խմբում գտնվող 60 տարեկանից բարձր կամ խրոնիկ հիվանդություններ ունեցող վարորդները պարետատան ցուցումով արտակարգ դրության օրերին գիծ դուրս չեն գալիս։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երևանի տրանսպորտային փոխադրումների քանակը արտակարգ դրության օրերին կրճատվել է 3-5 անգամ։ Տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

Նրա խոսքով` Երևանի մետրոպոլիտենը եթե սովորաբար օրական 75 000 ուղևոր էր փոխադրում, այսօր ուղևորների թիվն ընդամենը 15 000 է։

«Այսինքն` ուղևորահոսքը 5 անգամ կրճատվել է»,– ասաց նա։

Ավտոբուսների ուղևորահոսքը 70 000–ից նվազել է մինչև 20 000։

Միկրոավտոբուսների դեպքում նախկին 750-800–ի փոխարեն այսօր օրական երթուղի է դուրս գալիս 500–ը միայն։

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք Երևանի իշխանությունը պատրաստ է դիմակայել հնարավոր տրանսպորտային կոլապսին, ու ի՞նչ այլընտրանքային տարբերակներ կան քաղաքացիների փոխադրումը կազմակերպելու համար, եթե մասնավոր փոխադրողներն ընդհանրապես դադարեցնեն իրենց աշխատանքը, քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պատասխանեց.

«Եթե, Աստված չանի, այդպիսի կոլապսային վիճակի հասնենք, Երևանի քաղաքային համայնքի իրավասության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ, որոնք պահվում են հենց կոլապսային իրավիճակներում օգտագործվելու, այսինքն կոլապսային իրավիճակներից խուսափելու համար»,– ասաց նա։

Հակոբ Կարապետյանը նաև հավելեց, որ թեև տրանսպորտային իրավիճակն այս պահին Երևանում «լարված ու վատթար» է, բայց կոլապսից առայժմ հեռու է։

Տրանսպորտը գերբեռնված չպետք է լինի. Ավինյանն է հանձնարարել

Ինչ վերաբերում է վարորդների առողջական վիճակին, փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ ռիսկի խմբում գտնվող վարորդներն այս օրերին աշխատանքի չեն գնում։

«Բնական է, որ այն վարորդները, որոնք պարետատան ցուցումով ցանկալի չէ, որ աշխատեն` 60 անց կամ խրոնիկ հիվանդություններ ունեն, այդ մարդիկ տանն են, չեն աշխատում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է տրանսպորտի ախտահանմանը, փոխքաղաքապետի հավաստմամբ` այդ աշխատանքը Երևանում կատարվում է ամենօրյա ռեժիմով ու «միջազգային մակարդակին համապատասխան»։

«Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, որոնք գործում են Երևան քաղաքում, անկախ սեփականության տեսակից` հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և մեկ ՓԲԸ–ի հետ կնքված պայմանագրով ամեն օր այդ ընկերության կողմից ախտահանվում են։ Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կամ փոքր գազելները, միկրոավտոբուսները ամեն օր վնասազերծվում են»,– ասաց Հարությունյանը։

Նա վստահեցրեց, որ երևանյան տրանսպորրտը կախտահանվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա։

Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները

206
թեգերը:
կորոնավիրուս, ուղևոր, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետարան, քաղաքապետ, Երևան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է ավելի քան 300 մլն դրամ
Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը
Երևանի քաղաքապետարանն ախտահանում է քաղաքային տրանսպորտը. տեսանյութ
Աննա Նաղդալյան

«Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի

15
(Թարմացված է 14:20 05.03.2021)
Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։ 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը: 

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը: 

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:

Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: 

 

15
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Եռակողմ հայտարարություն, Հայաստան, Զանգեզուր, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

8
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

8
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան