Դավիթ Անանյան. արխիվային լուսանկար

Գործատուն պետք է վճարի աշխատողին չաշխատած օրերի դիմաց, եթե դա իր որոշումն է. ՊԵԿ նախագահ

18407
(Թարմացված է 12:53 22.03.2020)
ՊԵԿ նախագահն անդրադարձել է արտակարգ դրության օրերին աշխատողների իրավունքների ոտնահարման դեպքերին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդի օրերի համար գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122

«Եթե աշխատանքի չներկայանալը տեղի է ունեցել գործատուի որոշմամբ, ապա այդ դեպքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի վարձատրությունը»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Իսկ եթե գործատուն հրաժարվում է վճարել, ՊԵԿ նախագահը նման դեպքում խորհուրդ է տալիս դիմել Առողջության ու աշխատանքի տեսչական մարմին՝ հիշեցնելով, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունն այդ պետական մարմնի իրավասության ներքո է։

Նշենք, որ Հայաստանում աշխատանքը ժամանակավոր դադարեցրած (արտակարգ դրությամբ պայմանավորված) մի շարք ընկերությունների աշխատողներ ահազանգում են, որ գործատուն հրաժարվում է չաշխատած օրերի դիմաց վճարել իրենց։

Ասվածը հատկապես վերաբերում է օրավարձով աշխատողներին։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

18407
թեգերը:
Դավիթ Անանյան, աշխատանք, աշխատավարձ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (491)
Ըստ թեմայի
Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին
Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը
«Պարացետամոլ», «Իբուպրոֆեն» պետք է խմել միայն բժշկի ցուցումով