Փոթիի նավահանգիստ

Լաստանավով կգան, երկաթուղով կգան... Իսկ Հայաստան ե՞րբ կհասնեն բեռները

213
(Թարմացված է 21:51 18.03.2020)
Փոթիի կամ Բաթումի նավահանգստից մեկնող և բեռը հասցեատիրոջը երկրի ցանկացած կետում մեկ օրվա ընթացքում հասցնող մեկ թրեյլերի արժեքը տատանվում է 800-900 դոլարի սահմաններում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանին ձեռնտու չէ բեռները ստանալ և ուղարկել բեռնափոխադրումների մուլտիմոդալ տարբերակով, որը ենթադրում է ապրանքի առաքում լաստանավով, այնուհետև երկաթգծով կամ ավտոմեքենայի ճանապարհով։ Այս տեսանկյունից վրացական երկաթուղու նախաձեռնությունն այնքան էլ չի տպավորում  բեռնափոխադրումներով զբաղվող հայկական ընկերություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սաթի» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։

Հայաստանի համար Սև ծովում կարող ենք լաստանավ գտնել. Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ

Ավելի վաղ վրացական երկաթուղին առաջարկել էր տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնել Բաթումի, Փոթիի և Թբիլիսիի տերմինալներից` Ադրբեջանի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Ընկերությունում ընդգծեցին, որ ծառայություններն իրականացվելու են մրցունակ սակագներով։

Ինչո՞ւ շահավետ չէ

Առաքելյանը կարծում է, որ բեռնափոխադրումների մուլտիմոդալ տեսակը հաջող տարբերակ չէ նույնիսկ փակ «Վերին Լարսի» պայմաններում։ Բանն այն է, որ բեռնափոխադրողներն այստեղ ժամանակ են կորցնում, ինչը ցանկացած բեռնափոխադրման ամենաբարձր գնից ավելի թանկ է։

«Կոնտեյներային բեռնափոխադրումը, որն իրականացվում է ծովով, այնպես էլ կշարունակվի։ Նույնիսկ եթե վրացական երկաթուղին արտոնյալ սակագին առաջարկի, բեռների քանակը դրանից չի ավելանա»,- ասաց նա։

Ներկա պահին չի գործում լաստանավով Նովոռոսիյսկի նավահանգստից Փոթի բեռնափոխադրման ծառայությունը։ Կոնտեյներները բեռնում են Նովոռոսիյսկում, սակայն դրանք սկզբում կանգ է առնում հունական «Պիրեյում» կամ Ստամբուլի նավահանգստում և դրանից հետո միայն հասնում Փոթի։

Առաքելյանը նշեց, որ այդպիսով բեռները Երևան են հասնում մեկ ամսվա ընթացքում, իսկ այդ ընթացքում նույնիսկ հաշվի առնելով Լարս տանող փակ ճանապարհը՝ բեռնատարներով ապրանքն ավելի արագ է հասնում։

Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի

Իրավիճակը կմեղմի Հայաստանում լաստանավի առկայությունը, որն անխափան կգործի Նովոռոսիյսկ–Փոթի ուղղությամբ։ Սակայն այստեղ էլ ամբողջ խնդիրը ֆինանսներն են. նոր լաստանավը Հայաստանի համար կարժենա 10-15 մլն դոլար, իսկ հինը (1976 թվականի արտադրություն), որը խափանումներով է աշխատում, մինչև 2.2 մլն դոլար արժե։ Այդ ամենի համար իր համաձայնությունը պետք է տա Հայաստանի իշխանությունը։

Իսկ իրականո՞ւմ

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կոնտեյներային բեռնափոխադրումները մեծամասամբ դրական կազդեն երկաթուղիների գործունեության վրա և կակտիվացնեն այն։

Սակայն կան բեռներ (շինանյութ, սոսինձ, ցեմենտ, ապակի), որոնք ավելի ձեռնտու է մեքենայի ճանապարհով բերել։ Նա կարծում է, որ բեռնափոխադրումների գների իջեցումը կարող է գրավել ներկրողներին, սակայն միայն նավահանգիստներից բեռնափոխադրման դեպքում։

Օրինակ՝ այսօր 40 ֆուտ բեռով Փոթիից Հայաստանի «Սադախլո» տեղափոխելու համար նախատեսված մեկ կոնտեյների արժեքը 300 դոլար է։ Դատարկ կոնտեյները` 135 դոլար։

Ավելի հարմար է, քան լաստանավային փոխադրումը. Երևանում գտել են «Վերին Լարսի» այլընտրանքը

Ինչ վերաբերում է ավտոմեքենայի ճանապարհին, ապա Փոթիի կամ Բաթումի նավահանգստից մեկնող և բեռը հասցեատիրոջը երկրի ցանկացած կետում մեկ օրվա ընթացքում հասցնող մեկ թրեյլերի արժեքը տատանվում է 800-900 դոլարի սահմաններում։

Միևնույն ժամանակ, մենք դիմեցինք ՀԿԵ՝ պարզելու, թե արդյո՞ք վրաց գործընկերներից առաջարկ է եղել վերանայելու կոնտեյներային բեռնափոխադրումների սակագները։

ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀԿԵ–ն վրաց գործընկերների հետ ամեն տարի պայմանագիր է ստորագրում, որում նշվում է սակագնային քաղաքականությունը։ Ներկա պահին կոնտեյներային բեռնափոխադրումների մասով որևէ սակագնային փոփոխություն չկա։

213
թեգերը:
Սև ծով, Ծով, երկաթուղի, բեռնատար, տնտեսություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Լարսի այլընտրանք կարող է լինել և՛ ավիափոխադրումը, և՛ լաստանավի փոխադրումը
Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կնվազի
Լաստանավ VS Լարս. Փոթի-Կովկասը Լարսի արժանի այլընտրանք