Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը որոշել է՝ ովքեր կղեկավարեն ԱԱԾ-ն և ոստիկանությունը

250
(Թարմացված է 21:16 18.03.2020)
2019թ.-ի սեպտեմբերի 19-ից սկսած՝ այս երկու կառույցները ղեկավարում էին ժամանակավոր պաշտոնակատարները:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը և Ազգային անվտանգության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը կշարունակեն իրենց պաշտոնավարումը: «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշումն արդեն կայացրել եմ` նրանք կշարունակեն իրենց աշխատանքը»,–ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ նրանց նշանակման մասին որոշումը կլինի վաղը։

Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ միշտ փորձել է լուծել իր խնդիրները. Քոչարյան

Նշենք, որ որպես ժամանակավոր պաշտոնյաներ` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնավարման ժամկետը լրանում է հենց վաղը` մարտի 19-ին։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում պաշտոնանկություններ եղան 2019–ին. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։

Օրեր անց` սեպտեմբերի 19-ին Արման Սարգսյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Էդուարդ Մարտիրոսյանը` ԱԱԾ տնօրենի ԺՊ։

ՀՀ ոստիկանապետը գործընկերուհուն ապօրինի բնակարան է հատկացրել. տեսանյութ

250
թեգերը:
Էդուարդ Մարտիրոսյան, Արման Սարգսյան, Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (973)
Ըստ թեմայի
Վանեցյանը պատրաստվո՞ւմ էր հեղաշրջման. ԱԱԾ-ն պատասխանել է վարչապետի աներորդուն
Հայտնի է` ով է Սուրեն Պապիկյանի անձնական գաղտնիքը հանրայնացնող ԱԱԾ պաշտոնյան
ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»