Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

358
(Թարմացված է 14:12 18.03.2020)
Փաստաբան Արամ Օրբելյանը վարչապետ Փաշինյանից պահանջում է հերքել իր հայտարարություններն ու փոխհատուցել նյութական վնասը:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս գործով դատարանում Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը։

Խոսքը մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հայտարարության մասին է։ Բեգլարյանի խոսքով ՝ վարչապետը զրպարտել է Արամ Օրբելյանին ՝ հայտարարություն անելով չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հիման վրա։

Նշենք, որ մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իբր Արամ Օրբելյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է «էն ժամանակներում, երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։

«Կոնցեռն Դիալոգի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի և տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:

Ե՞րբ ՀՀ նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի համար

«Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք հայցով դիմել ենք դատարանին և խնդրել պարտավորեցնել վարչապետին հերքել ասածը, քանի որ դա զրպարտություն է, ինչպես նաև փոխհատուցել պատճառված բարոյական վնասը», – ասաց Բեգլարյանը։

Քոչարյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվել ախտորոշման համար. Սողոմոնյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2020 թվականի հունվարի 30-ին, հանրային հեռուստատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։

358
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, դատ, Դատարան, Արամ Օրբելյան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի` Հայաստանից բացակայելը չի խանգարի, որ Քոչարյանը նրան հրավեր ուղարկի
Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են մեկ այլ բուժկենտրոն
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա. դատավորը վատառողջ է
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

97
(Թարմացված է 11:00 29.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով և դարձել 8676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ (+442), կատարվել է 56042 թեստավորում (+1111), առողջացել են վարակվածներից 3297–ը (+10)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 120 դեպք (+7) և մահվան 45 (+1) անուղղակի դեպք:

Մայիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8216 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

97
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

25
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

25
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել