ԵՊՀ

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվեց

85
(Թարմացված է 18:02 17.03.2020)
ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու։ Իսկ, թե երբ կնշանակվի ընտրության օրը` հայտնի կլինի հետագայում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի` մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չի կայանա։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՊՀ կայքում։

«Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու:Նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ, թե երբ կնշանակվի ընտրության օրը` հայտնի կլինի հետագայում։

Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։

Սպիրտը չպետք է կտրուկ թանկանա, պետք է վերջ տալ շահարկումներին․ գործարանի տնօրեն

Հիշեցնենք` մարտի 16–ին որոշում կայացվեց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այն կտվի մինչև ապրիլի 14-ը, ժամը 18–ը։

85
թեգերը:
Ընտրություններ, կորոնավիրուս, ռեկտոր, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (705)
Ըստ թեմայի
ԱԳՆ-ն հորդորում է սահմանափակել ճամփորդությունները
Արտակարգ դրության ռեժիմի խախտումներ են արձանագրվել
Հայաստան-Արցախ սահմանը կարելի է հատել միայն անձը հաստատող փաստաթղթով. ԱՀ ոստիկանություն
Ինքնաթիռ

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

3
(Թարմացված է 13:37 27.05.2020)
Չվերթերը սկզբում կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, իսկ հետո` երկու։ «Զվարթնոց» օդանավակայանը մյուս ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին պաշտոնական տեղեկություն դեռ չունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

Օդանավակայանը խոստանում է մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին տեղեկացնել պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես:

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

3
թեգերը:
չվերթ, թռիչք, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել
Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից
Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

15
(Թարմացված է 13:34 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

15
թեգերը:
Սոցիալական օգնություն, վարկ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս, Տիգրան Խաչատրյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է
Աջակցության 17-րդ միջոցառումն ընդունվեց. ներդրող հրեշտակներն էլ կօգտվեն ծրագրից