ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության փոխնախարարն ինքնամեկուսացած է

191
(Թարմացված է 20:32 30.03.2020)
Նիստին չեն ներկայացել նաև Ֆինանսական հաշտարարի գրասենյակից հրավիրվածները, որոնք հայտնել են, որ ինքնամեկուսացած են։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ինքնամեկուսացած է։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ այս տեղեկությունը գործընկերներին հաղորդեց հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 182 հազարը. մարտի 17–ի տվյալներ

«Հարակից զեկուցողը՝ պարոն Գրիգորյանը, տեղեկացրել է, որ ինքնամեկուսացած է և չի կարող գալ»,- ասաց նա։

Նիստին ներկա չեն նաև Ֆինանսական հաշտարարի գրասենյակից հրավիրվածները, որոնք, Մանե Թանդիլյանի խոսքով, ևս տեղեկացրել են, որ չեն կարող մասնակցել նիստին ինքնամեկուսացած լինելու և առողջական խնդիրներ ունենալու պատճառով։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված աշխատանքները դադարեցվում են. ԿԸՀ

Այսպիսով` ֆինանսական հաշտարարի համակարգի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումն իրականացվեց առանց հիմնական զեկուցողի։ Իսկ ֆինանսական հաշտարարի գրասենյակից հրավիրվածների փոխարեն ներկայացել էր մեկ այլ աշխատակից։

Հիշեցնենք`Հայաստանում մարտի 16–ի ժամը 18։00–ից մինչև ապրիլի 14–ի ժամը 17։00–ներառյալ արտակարգ դրություն է հայտարարված։ Մեր երկրում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 52 դեպք, որից 32-ը կապված են էջմիածնի, 11–ը` արտադրամասի հետ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

ԱԺ-ում հյուրին թույլ չտվեցին հանել բժշկական դիմակը. նա էջմիածնից է

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Ի դեպ, առաջին վարակվածն արդեն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։

191
թեգերը:
փոխնախարար, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ Ազգային ժողով, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (918)
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով կաշխատի փակ ռեժիմով
Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին
Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 000 հետազոտություն են անցկացրել
Զինծառայող

Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան

32
(Թարմացված է 22:24 31.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` պետք են կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ կտան արձանագրել խախտումներն ու նաև այն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման համար առաջարկներ են մշակում։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ, ի դեպ, մեր զինված ուժերը սեղմ ժամկետում հարցադրումներ ու առաջարկներ են մշակում, լիարժեք հրադադար լինել չի կարող»,- նշեց Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ժնևյան բանակցությունների արդյունքում կողմերի ձեռք բերած պայմանավորվածություններին։

Նրա խոսքով՝ պետք են կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ կտան արձանագրել խախտումներն ու նաև այն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։

Հովհաննիսյանը նշեց՝ այս մեկ ամսվա ընթացքում կարծես թե բոլորի ուշադրությունից դուրս է մնացել այն հանգամանքը, թե ինչպես սկսվեց պատերազմը։

ՊՆ ներկայացուցիրչը մատնանշեց՝ քաղաքակիրթ աշխարհն առնվազն երեք-չորս անգամ փորձեց Ադրբեջանին «նստեցնել հրադադարի իրավիճակի առջև», բայց դա չստացվեց, որովհետև չկան վերֆիկացիայի մեխանիզմներ։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ կարևոր է, որ հստակ մատնացույց արվի՝ պատերազմը սկսել է Ադրբեջանը, և այս երկիրն է ագրեսիա իրականացրել հայ ժողովրդի հանդեպ։ Նրա համոզմամբ՝ առանց վերֆիկացիոն մեխանիզմների և այս արձանագրման լիարժեք հրադադար չի կարող լինել։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

32
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ
Ֆոսֆորը կարող է վնասել ոսկորներն ու ոսկրածուծը. ՊՆ-ն` Ադրբեջանի կիրառած զինամթերքի մասին
«Պետք է սպանենք հայերին» գրառման համար ՀՖՖ–ն պահանջում է պատժել ադրբեջանական «Ղարաբաղին»
Սոցիալական ցանց

«Պետք է սպանենք հայերին» գրառման համար ՀՖՖ–ն պահանջում է պատժել ադրբեջանական «Ղարաբաղին»

132
(Թարմացված է 21:51 31.10.2020)
Ֆեդերացիան արդեն մի շարք բողոքներ է հղել ՈւԵՖԱ, որոնք այս պահին քննվում են կարգապահական և էթիկայի կոմիտեում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից։ Տեղեկությունը հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչներն արդեն մոտ մեկ ամիս է՝ ռազմականացված և քաղաքականացված կեցվածք են ի ցույց դնում։ Սակայն այս անգամ նրանք ավելի հեռու են գնացել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է սոցցանցերից մեկում «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գրառմանը։ Նա կոչ է արել սպանել բոլոր հայերին։

«Մենք պետք է սպանենք հայերին։ Երեխա, կին, ծերունի, բոլորին պետք է սպանել: Ոչ մի խղճահարություն, ոչ մի կարեկցանք»,- գրել է նա։

Իր գրառման մեջ Իբրահիմովը նաև արդարացրել է Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը։ Թեպետ նա արդեն ջնջել է իր գրառումը և այն փորձել արդարացնել որպես «էմոցիաների պոռթկում», սակայն հազարավոր օգտատերեր screenshot-ապացույցներ ունեն։

«Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների` «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանության իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում»,- նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով պատժել ինչպես Իբրահիմովին, այնպես էլ ադրբեջանական ակումբին։

«Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»,- ընդգծում է ֆեդերացիան։

Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: ՀՖՖ տեղեկացմամբ՝ բողոքների մեծ մասն այս պահին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է:

132
թեգերը:
հայեր, ՀՖՖ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայում կանխել են հայերի ու թուրքերի բախումները
Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից
Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ