Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայտնեց` կորոնավիրուսի դեպքերից քանիսն են կապված Էջմիածնի և արտադրամասի հետ

322
(Թարմացված է 12:10 17.03.2020)
ՀՀ վարչապետը կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ է հայտնում և խոսում հիվանդության դեմ պայքարի ռազմավարության մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանում գրանցված կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապված են էջմիածնի, 11–ը` արտադրամասի հետ։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է բացահայտվել։

«Ինչո՞ւ են երեկ դեպքերն այդքան շատացել։ Առողջապահության նախարարությունը պարզապես որոշել է մեկուսացածների թեստեր անել, և այդ թեստերից 7-ը հաստատվել են։ Ընդ որում` այդ մարդիկ որևէ ախտանշան չեն ունեցել։ Այս տեղեկությունները կարևոր են կորոնավիրուսի վերաբերյալ մեր իմացության աստիճանը բարձրացնելու համար։ Երեկ տեղեկություններ եղան, որ հիվանդներից երկուսի վիճակը ծանր է։ Նշեմ, որ թոքաբորբ են տանում 2-ը, և առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այդ մարդիկ բուժվում են և բուժելու են։ Իսկ մեր մյուս հիվանդաները կամ չունեն ջերմություն, կամ շատ քիչ է»,– ասաց նա։

Փաշինյանը խոսեց նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մասին։

«Մեր ռազմավարությունը հետևյալն է` քանի կա հնարավորություն, հետևել դեպքերին, մեկուսացնել դրական ախտորոշում ունեցած մարդկանց հետ շփված անձանց, բայց փաստն այն է, որ հիմա մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, որոնք բուժման որևէ կարիք չունեն»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով` կորոնավիրուսն իրականում այդքան էլ սարսափելի չէ, որքան նրա մասին ընդունված է ասել, եթե յուրաքանչյուրը քաղաքացիական պատասխանատվություն դրսևորի։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում երեկվանից արտակարգ դրություն է հայտարարվել։

322
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (710)
Ըստ թեմայի
Ի՞նչ են պատմում Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները
Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Չարենցավանից են
Ռուսաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 116 000 հետազոտություն են անցկացրել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 182 հազարը. մարտի 17–ի տվյալներ
հիվանդանոց

Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է

23
(Թարմացված է 11:13 29.05.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից ամենաերիտասարդը կին է, ամենամեծը` տղամարդ։ Կանանցից մեկը խրոնիկկական հիվանդություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 7–ը մահացել են։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանցից 7-ը տղամարդ են, 3-ը կին։

«Մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

23
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

118
(Թարմացված է 11:00 29.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով և դարձել 8676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ (+442), կատարվել է 56042 թեստավորում (+1111), առողջացել են վարակվածներից 3297–ը (+10)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 120 դեպք (+7) և մահվան 45 (+1) անուղղակի դեպք:

Մայիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8216 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

118
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը