Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան

Իշխանությունը «նեղն է ընկել». նախկինների հետ փակ քննարկում է եղել. «Հրապարակ»

484
(Թարմացված է 10:30 17.03.2020)
Նախկին իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են երկրում կորոնավիրուսով պայմանավորված` հնարավոր տնտեսական անկման հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել նախկին իշխանության ներկայացուցիչները։ Տեղեկությունը հաղորդում է «Հրապարակ» թերթը։

Կորոնավիրուսի երկու դեպք գրանցվել է Չարենցավանում

«Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Մասնավորապես, ԱԺ-ում կայացած փակ քննարկմանը հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը»,–նշված է հոդվածում։

Արտակարգ դրությունը հաստատվեց առանց քվեարկության

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են երկրում կորոնավիրուսով պայմանավորված` հնարավոր տնտեսական անկման հարցերին: Իշխանությունը մտադիր է ձևավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից:

«Հրապարակը» փորձել է Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինը փոխանցել է, որ եղել է փակ քննարկում ու որոշում, և որ չեն խոսելու այդ մասին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

484
թեգերը:
Վարդան Արամյան, Արտակարգ դրություն, Ճգնաժամ, կորոնավիրուս, տնտեսություն
Ըստ թեմայի
«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին
Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»
Ռուբլու անկումը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար. Մանվելյանը փակագծեր է բացում
Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը