Մատուցող. արխիվային լուսանկար

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

500
(Թարմացված է 12:43 16.03.2020)
Հայաստանի որոշ ռեստորաններ այցելուների համար կփակվեն, սակայն առաքման ծառայությունը կշարունակի գործել։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. MBG Hospitality ընկերության ռեստորանների ցանցի ղեկավարությունը որոշել է այցելուների համար փակել իր ռեստորանները՝ Vostan, Chinari, Tsirani, Hans and France, Alyaska, Louis Charden։

Այս հաստատությունները կփակեն իրենց դռները մինչ մարտի 23-ը, սակայն բոլոր ցանկացողների համար կգործի առաքման ծառայությունը։ MBG ռեստորանների ցանցի մարքեթինգային տնօրեն Ելենա Կոժեմյակինան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ամենն արվում է Covid–19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Միաժամանակ ընկերությունը մտածել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ուժեղացված ռեժիմով աշխատող բուժաշխատողների սննդի մասին։

«Ղեկավարությունն առաջարկում է բժիշկների համար սնունդ պատրաստել ու մատակարարել։ Այլ երկրների փորձը ցույց տվեց, որ բժիշկները միշտ չէ, որ տուն գնալու ու հաց ուտելու հնարավորություն են ունենում»,-ասաց Կոժեմյակինան։

Ընկերությունը մյուս ռեստորատորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը։

Մինչ մարտի 23-ը փակ կլինի նաև Megerian Carpet-ին կից գործող ռեստորանը, ինչպես նաև դրան կից բացված Սեդրակ Մամուլյանի անվան դպրոց-ստուդիան։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն իր գործընկերներին խնդրում է զգույշ լինել ու հետևել ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին։

Սակայն բոլոր ռեստորանները չէ, որ փակվելու որոշում են կայացրել։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ «Երեմյան Փրոջեքթս» խոշոր ընկերության ռեստորաններն առանց փոփոխությունների կշարունակեն իրենց աշխատանքը։

Հայաստանի մի շարք ռեստորանների մարքեթինգով զբաղվող ProReca ընկերության ղեկավար Սյուզի Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հաստատությունները չեն փակվում։

Ունենք ևս 2 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածները դարձան 30–ը. Թորոսյան

««Թթենի» ու «Ֆլագման» ընկերություններում տարածքն ախտահանվել է։ Ղեկավարությունը կրճատել է անձնակազմը։ Քանի որ առաքումով պատվերները շատացել են, առաքիչների թիվը չի կրճատվել»,-ասաց Միքայելյանը։

Tashir ցանցը պատրաստվում է սովորական ռեժիմով աշխատել։ Ոչ մի փոփոխություն չկա նաև KFC արագ սննդի կետերի աշխատանքի ժամանակացուցյում։ Ինչ վերաբերում է Mr.Gyros ցանցին, այն չի փակվում, սակայն աշխատանքային ժամերը երեքով կրճատվում են։

Սակայն այդ սննդի ցանցերը ժամանակավոր դադարեցնում են իրենց աշխատանքը փակված առևտրի կենտրոններում՝ Yerevan Mall, Dalma Garden Mall, Megamall։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

500
թեգերը:
Հայաստան, Ռեստորան, Երևան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (718)
Ըստ թեմայի
Հայկական հումորը սահմաններ չունի, կամ ծիծաղում ենք անգամ կորոնավիրուսի վրա
Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ Փաշինյան
Կորոնավիրուսն ու Երևանի չինական ռեստորանները. որտեղից է ներմուծվում ծովամթերքը
«Գյումրի» ակումբը. 1979թ.

Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը

42
(Թարմացված է 08:54 02.06.2020)
Հայկական ֆուտբոլում տիտղոս բերող հաղթանակները շատ չեն եղել: Միշտ հիշում ենք «Արարատի» դուբլը նախկին ԽՍՀՄ առաջնություններում՝ 1973 թվականին: Բայց youtube պորտալի միջոցով վերհիշել ենք ևս մեկ հաղթանակ, որը ռազմավարական տեսանկյունից պակաս կարևոր չէր:

Խաչիկ Չախոյան Sputnik Արմենիա

1979 թվականին համախորհրդային մրցաշարի՝ «Կաշվե գնդակի», մրցումներում չեմպիոն դարձավ Լենինականի (այժմ` Գյումրի) «Գյումրին»:  Ինչպե՞ս այս ակումբին հաջողվեց 2 անգամ հաղթել ադրբեջանական թիմին, որը, այսպես ասած, ոչ միայն մարզադաշտում էր հակառակորդ, ինչ միջադեպ գրանցվեց ու ինչպես վերջում ադրբեջանցիները ճանապարհեցին հաղթող թիմին։ Sputnik Արմենիային հաջողվել է խոսել 41 տարի առաջ կայացած եզրափակիչի մասնակիցների հետ:

Архивная фотография юношеской футбольной команды Гюмри
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբը. 1979թ.

«Կաշվե գնդակի» մինչև 14 տարեկան ֆուտբոլիստների մրցումներում 1979 թվականին Լենինականի «Գյումրին» միայն հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցն էր Ադրբեջանի «Քյափազ» ակումբը:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

Ռուսաստանի Սամարա (այն ժամանակ` Կույբիշև) քաղաքում սպասվող «Կաշվե գնդակի» եզրափակիչը` «Գյումրիի» և «Քյափազի» միջև, սկզբունքային նշանակություն ուներ ադրբեջանական թիմի համար: Դրանից երկու տարի առաջ՝ 1977թվականին, մինչև 12 տարեկան ֆուտբոլիստների մրցաշարում «Գյումրին» հաղթել էր «Քյափազին» 1:0 հաշվով ու դարձել չեմպիոն: Երկու տարի անց հայկական թիմի մրցակիցն ամեն ինչ անելու էր «պատասխան» հաղթանակը կորզելու համար: Եվ դա շատ լավ հիշում է «Գյումրիի» մարզիչներից մեկը՝ Ժորա Բարսեղյանը:

Медаль победителя детского футбольного турнира Кожаный мяч 1979 года (СССР)
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբի շահած մեդալը «Կաշվե գնդակ» մրցաշարում. 1979թ.

«Մրցումների կազմակերպիչները «Գյումրիի» խաղին շատ բարձր գնահատական էին տալիս ու համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Եզրափակչից առաջ ադրբեջանական թիմը համալրվեց վեց նոր ֆուտբոլիստներով:  Հիշելով երկու տարի առաջ կրած պարտությունը` ադրբեջանցիները նոր ֆուտբոլիստներ բերեցին իրենց երկրից, որպեսզի անպայման հասնեն հաղթանակի: Մենք, ճիշտ է, ուսումնասիրել էինք մրցակցին, բայց պարզվեց, որ լրիվ այլ թիմի հետ ենք խաղալու եզրափակիչում»- հիշում է Ժորա Բարսեղյանը:

«Գյումրիի»  գլխավոր մարզիչ, երջանկահիշատակ Հայկ Ավետիսյանը ֆուտբոլիստներին անընդհատ ոգևորում էր ու իր խրոխտ ձայնով գոռում, որ չեմպիոնը «Գյումրին» է լինելու, և ոչ մի թիմ մեզ հաղթել չի կարող: Սա արդեն այն ժամանակ «Գյումրիի» հարձակվող Սամվել Նիկոլյանի հիշողություններն են խաղից 41 տարի անց։ Նիկոլյանը երկար տարիներ խաղացել է մեծ ֆուտբոլում խորհրդային և անկախ Հայաստանի առաջնություններում։

Самвел Николян во время интервью агентству Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ

«Մենք տրամադրված էինք միայն հաղթանակի ու այլ արդյունքի մասին չէինք էլ մտածում: Խաղի ընթացքում երևաց, որ «Քյափազի» հիմնական նպատակը իրենց դարպասն անառիկ պահելն է: Մենք ունեցանք գոլային բազմաթիվ պահեր, բայց մրցակցին հաջողվեց կատարել իր առաջադրանքը: Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որոնցում մենք ավելի դիպուկ էինք: Բոլորս ցատկում ու գոռում էինք ուրախությունից, իսկ «Քյափազի» ֆուտբոլիստներն արտասվում էին եզրափակիչից հետո» ,- պատմում է Նիկոլյանը:

Самвел Николян
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը

Իհարկե, ծեծկռտուքից խուսափել չեղավ։ Նիկոլյանը հիշում է, որ մրցումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլիստների միջև տհաճ միջադեպ` թեթև ծեծկռտուք գրանցվեց: Ու եզրափակիչում բնականաբար հաղթանակի ձգտումը երկու կողմի ֆուտբոլիստների համար էլ ավելի սրվեց։

«Չնայած, որ մենք, մեղմ ասած, իրար նկատմամբ լավ տրամադրված չէինք, եզրափակիչից հետո, երբ մեր թիմն արդեն պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, «Քյափազի» ֆուտբոլիստները հաճելի անակնկալ մատուցեցին: Նրանք մեր թիմի ֆուտբոլիստների պայուսակները տեղափոխեցին ավտոբուս` այսպես արժանին մատուցելով չեմպիոն թիմին» - հիշում է Նիկոլյանը:

«Կաշվե գնդակի» մրցումներում հայկական թիմերից շատերն են հաղթանակի հասել տարբեր տարիքային խմբերում: Այդ հաղթանակներն ապացուցում էին, որ ֆուտբոլի հայկական դպրոցը կա ու ապագան էլ մշուշոտ չէ: Այդ պատճառով էլ վարպետ թիմերի մարզիչները հետագայում ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն ունեին: Ցավոք, այդ հնարավորությունը չունեն հայկական թիմերի ներկայիս մարզիչները:

1979 թվականին չեմպիոն դարձած թիմի կազմում կային շատ հեռանկարային ֆուտբոլիստներ: Նրանցից Սամվել Նիկոլյանը, Հրաչիկ Ավետիսյանը, Արմեն Ղուկասյանը հետագայում իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում նաև մեծ ֆուտբոլում:

42
թեգերը:
Ծեծկռտուք, մեդալ, ԽՍՀՄ, Ադրբեջան, հաղթանակ, Գյումրի, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին
Երևան

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

28
(Թարմացված է 00:38 02.06.2020)
Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամին կուժգնանա։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր, վաղը և հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30–ից +32–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

28
թեգերը:
Մարզ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Եվգենյա Մեդվեդևա

Հայտնի գեղասահորդուհին նկարել է Քարդաշյանի քրոջը. օգտատերերը հիացած են

0
(Թարմացված է 23:46 01.06.2020)
Հայտնի ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պարզվում է` այլ տաղանդներ էլ ունի։ Նա նկարել է Քարդաշյան քույրերից մեկին:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը սկսել է լրջորեն զբաղվել նկարչությամբ և նկարել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝  սուպերմոդել Քենդալ Ջեներին։ Մեդվեդևան իր աշխատանքը հրապարակել է Instagram-ում։

«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

«Արժանի նկար է այստեղ ցուցադրելու համար։ Փորձել եմ նկարել @kendalljenner–ին», - լուսանկարին կից գրել է նա։

View this post on Instagram

Deserve to be here🔮 Tried to portray @kendalljenner Попробовала нарисовать @kendalljenner

A post shared by Evgenia Medvedevа (@jmedvedevaj) on

Հետևորդները հիացել են ու գովել նրան, ոմանք գրել են, որ Մեդվեդևան տաղանդավոր է։

Ավելի վաղ նա մեկ այլ աշխատանք էլ էր հրապարակել, որում պատկերված էին հայտնի պարողներ Գաբրիել Պապադակիսը և Գիյոմ Սիզերոնը:

Հիշեցնենք, որ 2016 և 2017 թվականներին Մեդվեդևան ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Գրան պրի` եզրափակիչներում: 2019 թվականի աշխարհի առաջնությունում նա արժանացել էր բրոնզե մեդալի։

Փհենչհան 2018-ի օլիմպիական խաղերում Մեդվեդևան դարձել էր արծաթե մեդալակիր ՝ պարտվելով միայն իր հայրենակից Ալինա Զագիտովային:

0
թեգերը:
Instagram, նկարիչ, դիմանկար, Քիմ Քարդաշյան, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան
Ըստ թեմայի
«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին
Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար
Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին