Քամի, անձրև. արխիվային լուսանկար

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, քամին կուժգնանա. եղանակի տեսություն

320
(Թարմացված է 20:41 14.03.2020)
ԱԻՆ կանխատեսումների համաձայն` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում վաղը ցերեկը, մարտի 17-18-ը շրջանների զգալի մասում, իսկ այսօր և մարտի 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Օդերևութաբանների կանխատեսումներով` օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում այս գիշեր, մարտի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում են տեղումներ։ Մարտի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստանում զգալի ցրտելու է. Գագիկ Սուրենյանը ցավով է հայտնել լուրը

320
թեգերը:
Երևան, Մարզ, Հայաստան, Անձրև, Քամի, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (791)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Բոլորս հուզվում ենք. նախկին «Արմավիայի» անձնակազմը Հռոմ է մեկնում՝ ՀՀ քաղաքացիների հետևից
Օձնեցու տոնն ու «Օձի պորտը». հավատքը հաղթահարում է անգամ կորոնավիրուսը
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

12
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

12
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

18
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

18
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Уполномоченный при президенте РФ по правам ребенка А. Кузнецовой

ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ մայր է դարձել

0
(Թարմացված է 10:26 29.05.2020)
Աննա Կուզնեցովան ինքն է հայտնել 7–րդ երեխայի ծնվելու մասին։ Կարճ գրառումից կարելի է հասկանալ, որ նա վայելում է մայրանալու բերկրանքը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանում երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան 7-րդ անգամ է մայրացել։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Instagram–յան էջում։

«Այսօր նոր մարդ է ծնվել այս աշխարհում, իսկ մեր ընտանիքում այժմ 7 երեխա կա, որոնցից 5–ը` տղա, իսկ ծնողներս այժմ 10 թոռ ունեն։ Եվ սա իմ երջանկության շատ պարզ թվաբանությունն է», – գրված է հաղորդագրության մեջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Кузнецова Анна (@anna_jurevna)

Օմբուդսմանի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Կուզնեցովան տղա է ունեցել։

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Աննա Կուզնեցովան ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 9-ին։

Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով

0
թեգերը:
երեխա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով