Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի. Արսեն Թորոսյան

728
(Թարմացված է 22:12 14.03.2020)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ նոր դեպքերը ևս կապված են Էջմիածնի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է ևս 2-ով։ Տեղեկությոնը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը` դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը բացահայտվել էր մարտի 1-ին. վարակվածը Իրանից ՀՀ վերադարձած 29–ամյա տղամարդ էր։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ Մարտի 11-ին հաստատված դեպքերից հետո վարակվածների թիվը սկսեց ամեն օր ավելանալ։

Կորոնավիրուսի թեստ են հանձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, պատասխանները բացասական են։

Վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ 29–ամյա տղամարդուն թեստավորել են, և թեստը բացասական է եղել։ Այսինքն` նա բուժվել է։

728
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)
Ըստ թեմայի
Թորոսյանը չբացառեց հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը
Որն է կորոնավիրուսի պատճառով սպասվելիք ճգնաժամի առանձնահատկությունը, ու ինչ կարելի է անել
ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 14-ով, Միշուստինը հանձնարարական է տվել
Глава Team Telecom Armenia Айк Есаян на обсуждении в Госкомиссии по защите экономической конкуренции о покупке дочерней компании Билайн в Армении (7 июля 2020). Еревaн

«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի

0
Հայկ Եսայանը խոստանում է` «Թիմի» և «ՎԵՈՆ Արմենիայի» միացման արդյունքում ունենալու են ավելի մեծ թիմ, և երկրում ավելի շատ աշխատատեղ է լինելու արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ucom–ի նախկին տնօրեն, «Թիմ» ՍՊԸ հիմնադիր Հայկ Եսայանը վստահեցնում է` «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու արդյունքում Beeline–ում զանգվածային ազատումներ չեն լինելու։ Եսայանը նման հայտարարությամբ հանդես եկավ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Beeline–ի աշխատակիցների` այս պահին ՀԾԿՀ–ի առջև տեղի ունեցող բողոքի ակցիային։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստում հավանության արժանացրեց «ՎԵՈՆ Արմենիայի» հունիսի 8-ի գրությունը, որով վերջինը խնդրել էր համաձայնություն տալ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը «ԹԻՄ» ընկերությանը փոխանցելու առաջարկին:

«Ես կարող եմ նրանց հանգստացնել ու ասել` մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է։ Մենք մարդկային ռեսուրսի կարիք ունենք, իսկ իրենք 30-40 տարի աշխատել են, լավ փորձ ունեն»,–ասաց Եսայանը` հավելելով, որ մինիմում 6 ամիս որևէ քայլ չեն անելու աշխատատեղերի առնչությամբ։

Նրա խոսքով` երկու ընկերությունների միացման արդյունքում ունենալու են ավելի մեծ թիմ, և երկրում ավելի շատ աշխատատեղ է լինելու արդյունքում, քան կար երեկ։

Լրագրողների նկատառմանը, թե Beeline–ի աշխատակիցն անհանգստանում են, քանի որ լուրեր են շրջանառվում, որ Ucom-ից մեծ թվով աշխատակիցներ են դուրս եկել աշխատանքից «Թիմին» միանալու համար, Եսայանն արձագանքեց, որ նման քննարկում չեն ունեցել։ Նա նշեց, որ նման լուրեր են շրջանառվում, քանի որ որոշ մարդիկ են այդպես ուզում։

Անդրադառնալով վերջին օրերին Ucom–ի աշխատանքի խաթարմանը` Եսայանը վստահեցրեց` դա իրենց հետ որևէ կապ չունի։

«Այդ օրը երեկոյան մենք նախկին անձնակազմին հանդիպել ենք ու ասել, որ եթե մեր աջակցության կարիքը լինի, պատրաստ ենք»,–ասաց Եսայանը։

Նա հայտնեց նաև, որ ընկերությունների 100 տոկոս բաժնետերն ինքն ու եղբայրն են լինելու։

Հիշեցնենք, որ երկու ընկերությունների միացման հարցի քննարկման ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ:

0
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

30
(Թարմացված է 16:48 10.07.2020)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից այս պահին հաստատությունում գիշերում են 21-ը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ):

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

30
թեգերը:
կորոնավիրուս, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում