Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով

296
(Թարմացված է 10:16 15.03.2020)
Իշխող դաշինքի ներսում չգիտեն՝ ինչ որոշում կկայացվի, սակայն դատելով տրամադրություններից՝ համավարակն իսկապես կարող է փոխել ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն ակտիվացրել է Հայաստանում սահմանադրական հանրաքվեի հետաձգման կամ չեղարկման վերաբերյալ խոսակցությունները։ Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, նման կոչեր են անում։

Մեկնաբանելով հանրաքվեի հետաձգման հնարավորությունը՝ «Այո» շտաբի ներկայացուցիչ, իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ որոշումը պետք է կայացնի կառավարությունը կամ Ազգային ժողովը։

«Դա պետք է պայմանավորված լինի ստեղծված իրավիճակով։ Այս պահին դժվար է որևէ բան ասել»,-նշեց Հովակիմյանը։

Թորոսյանը չբացառեց հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը

Թեև հետաձգելու կամ չեղարկելու համար դեռ առիթ է պետք։ Գործող օրենսդրությունը երկու մեխանիզմ է նախատեսում հետաձգելու կամ չեղարկելու համար։ Դա արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելն է։ Ի՞նչ է պետք անել վարակի դեպքում՝ այնքան էլ հասկանալի չէ։

Հովակիմյանն, օրինակ, չի բացառում համավարակի պատճառով արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը, եթե որոշում կայացվի հետաձգել քվեարկությունը։ 

Փորձագետներն էլ չեն բացառում հետաձգման հնարավորությունը։ Կովկասի ինստիտուտի մասնագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ եթե համավարակը սկսի արագորեն տարածվել, հանրության լայն շերտերն իրենք կպահանջեն չեղարկել հանրաքվեն։ Եթե ոչ, ապա իշխանությունը կարող է այլ խնդրի բախվել։

«Իշխանությունը խնդիր ունի մարդկանց մասնակցության հետ կապված, որպեսզի Սահմանադրությունում ցանկալի փոփոխություններն ընդունվեն։ Հիմա եթե հանրաքվեն ուժի մեջ թողնեն, ապա քիչ մարդկանց ներկայանալու դեպքում քվեարկությունն անիմաստ կլինի։ Անհրաժեշտ 650 հազար «այո»-ն կարող է ուղղակի չհավաքվել»,-ասաց Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։ 

Նա հիշեցրեց մարտի 1-ին նախատեսված երթի չեղարկումը։ Դեռ փետրվարի վերջին, երբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկային, իշխող «Իմ քայլը» դաշինքում հերքում էին երթի չեղարկման հնարավորությունը։ Սակայն ամեն ինչ փոխվեց հենց երթի օրը, երբ գրանցվեց հիվանդության առաջին դեպքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց զանգվածային միջոցառումը չեղարկելու մասին։

«Կորոնավիրուսի տարածման ֆոնին մենք ունենք նաև «Ոչ»–ի շտաբի քարոզչությունը, հանրության տրամադրությունները, որոնք երբեմն խուճապային են։ Ճիշտ է՝ սոցիոլոգիական հարցումներ չեն անցկացվել այն հարցի շուրջ, թե քանի մարդ է պատրաստ ընտրատարածք գնալ, սակայն արդեն անզեն աչքով անգամ երևում է, որ ռիսկերը մեծ են»,- ասաց նա։

Շատ ավելի հավանական է, որ հանրաքվեն չհետաձգվի, քան ամբողջովին կչեղարկվի։ Դատելով Չինաստանի փորձից՝ վարակի հետ կապված իրավիճակի կայունացումը 2-3 ամիս է տևում՝ կախված ձեռնարկած միջոցների խստությունից։

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով փակվում են նաև պետական մշակութային օջախները

Միաժամանակ Միքայելյանը կարծում է, որ եթե իշխանությունը վստահ լինի, որ հանրաքվեն հաջողված կլինի` այն չեն հետաձգի կամ չեղարկի։

Հանրաքվեն ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը

296
թեգերը:
կորոնավիրուս, սահմանադրություն, հանրաքվե, Նիկոլ Փաշինյան, համավարակ
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (821)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. նոր տվյալներ
Թորոսյանը չբացառեց հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը
Բավրայի անցակետում մեկուսացված քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. մարզպետ
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

14
Աստանան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել միջազգային կազմակերպությունների շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից։

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

«Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», – գրված է ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԱՊՀ–ի,  ԱՓՎՄԽ–ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները արդեն դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան։

14
թեգերը:
ուղերձ, հրետակոծություն, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
ՀՀ դատախազություն

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

12
(Թարմացված է 20:41 13.07.2020)
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով արդեն իսկ նշանակվել է Արմեն Հարությունյանին փոխարինող տեղակալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի -  Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը։ Այն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հուլիսի 10–ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից սեփական դիմումով ազատվեց Արմեն Հարությունյանը` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:
Դատախազության համակարգում սկսել է աշխատել 2007թ.-ից՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետեւ դատախազության ավագ դատախազ: Զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը:

2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: 

Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

12
թեգերը:
ՀՀ դատախազություն, դատախազ, Հայաստան
Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

0
(Թարմացված է 21:05 13.07.2020)
Վրաստանում հույս ունեն, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավ է հայտնել հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր, երբ պայքարում ենք անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, միջազգային համերաշխության ու գլոբալ կայունության պահպանումը շատ կարևոր է», - ասել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն Վրաստանի, այլև հարևան ու գործընկեր երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի զարգացման ու բարեկեցության համար։

Վրաստանի նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները ժամանակին կկիրառվեն, ու իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Սալոմե Զուրաբիշվիլի
Ըստ թեմայի
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին