Արայիկ Հարությունյան

Աշակերտների հետ կշփվեն տեսակապով, քննությունները կհետաձգեն. ԿԳՄՍՆ–ն քայլեր է ձեռնարկում

283
(Թարմացված է 07:33 16.03.2020)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնավոր ուսումնական հաստատություններին նույնպես կոչ է անում դադարեցնել պարապմունքներն առնվազն մինչև մարտի 23–ը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մինչև մարտի 23–ը դադարեցվում են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում։ Տեղեկությունը Facebook-ի ուղիղ եթերում վերահաստատեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` մասնավոր ուսումնական հաստատություններին կոչ անելով հետևել պետական հաստատությունների օրինակին։

Հարությունյանը նշեց, որ հետագա ցուցումներով շրջաբերականը շուտով պատրաստ կլինի։ Այն կուղարկեն բոլոր ուսումնական հաստատություններին։

Կաթիլային է ընդունել և գնացել նշանդրեքի. մեկուսացվել են կնոջ հետ շփված ոսկերիչը, վարսավիրը

Նախարարը տեղեկացրեց, որ հետագայում հավելյալ պարապմունքներ կկազմակերպվեն, իսկ քննությունները կանցկացվեն ավելի ուշ։ Այս ընթացքում կփորձեն տեսակապի միջոցով կապ պահել աշակերտների հետ, որպեսզի վերջիններս շատ հետ չմնան պարապմունքներից։ 

«Այս պահի դրությամբ մենք մշակութային օջախների փակման վերաբերյալ որոշում չունենք։ Ես գիտեմ, որ էս լուրերի հետևանքով քիչ տոմսեր են ծախվում։ Մենք առհասարակ կոչ ենք անում, որ մեր հայրենակիցները զերծ մնան ավելորդ կուտակումներից»,–ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ հետագա քայլերի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեն։

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:
Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ:

Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է բացահայտվել, վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 8

283
թեգերը:
կորոնավիրուս, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)
Ըստ թեմայի
Կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցությունը բուռն է անցել. Սինանյան
Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. մարտի 13-ի տվյալներ
Верховный орган партии Дашнакцутюн

ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան

2
(Թարմացված է 22:49 13.07.2020)
Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել` դիմելով միջազգային հանրությանը։

«Դիմելով միջազգային հանրությանը` կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»,–նշված է ՀՅԴ–ի հայտարարության մեջ։

Դաշնակցությունը կարծում է, որ Ադրբեջանն իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով թիրախավորվել է ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծելով խաղաղ բնակավայրեր:

ՀՀ և Արցախի ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ըստ Դաշնակցության, դատապարտված են ձախողման հայոց բանակի հակազդման շնորհիվ:

Կուսակցությունն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը` ասելով, որ Թուրքիան հերթական անգամ ապացուցում է իր` ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը:

Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։

2
թեգերը:
Ադրբեջան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի գործընկերոջը ներկայացրել է սահմանին տիրող վիճակը

15
(Թարմացված է 22:16 13.07.2020)
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցի միջոցով մանրամասներ է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

«ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանն ընդգծել  է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների անթույլատրելիությունը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել` դատապարտելով Ադրբեջանի ԶՈւ–ի գործողությունները և դրանք դադարեցնելու կոչ անելով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

15
թեգերը:
հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Սահման, Նախարար, Վրաստանի Հանրապետություն, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը