Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Ինչու է հենց հիմա Ադրբեջանն ակտիվացել Նախիջևանում, ու ինչ կա այս ամենի հետևում

592
(Թարմացված է 00:40 13.03.2020)
Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Անկարան որոշել է ավելացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը` «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան ավելացնում է իր ներկայությունը Նախիջևանում։

Մարտի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։

«Հարցը մասամբ պայմանավորված է Սիրիայի ու Լիբիայի իրադարձությունների ֆոնին` տարածաշրջանում թուրքական քաղաքականության ակտիվացմամբ։ Անկարան Պուտին–Էրդողան հանդիպումից առաջ ու հետո փորձում է օգտագործել հարավ–կովկասյան ուղղությունը` որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ», – ասաց Վերանյանը։

Այս ամենը տեղի է ունենում Էրդողան–Ալիև հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել են մի շարք նախագծեր, այդ թվում` Իգդիր – Նախիջևան գազատարի ու երկաթուղու կառուցումը։ Այդ նախագծերն ավելի քան տասը տարի է` քննարկվում են, սակայն Անկարան միայն հիմա է հետաքրքրվածություն ցուցաբերում։

Ինչու են թուրքերն Արցախի հարցում անհանգիստ շարժումներ անում, և որն է Ռուսաստանի խաղաքարտը

Այսպիսով, թուրքական իշխանությունը փորձում է արդարացնել Ալիևի հույսերն ու նրան իր կողմը գրավել` Ռուսաստանից հեռու պահելով։

Թուրքիան նախկինում նման ակտիվություն էր ցուցաբերում։ Հիմնականում կենտրոնանում էր ռազմական բաղադրիչի, տարածաշրջանի ռազմականացման (զենք մատակարարելու, հրահանգիչների ուղարկելու) վրա։

Թուրքիայի տնտեսական ներկայության ավելացումը կարող է հանգեցնել այն բանին, որ Ադրբեջանն ավելի շատ կախված լինի «ավագ եղբորից»։ Դա Բաքվի համար կարող է խնդիր դառնալ։

«Հասկանալի է, որ երկու երկրների միջև բարեկամության գաղափար կա, սակայն կան որոշ խնդիրներ, որոնց մասին չեն ուզում խոսել։ Մոսկվայի ու Ակարայի հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիան փորձում է Ադրբեջանն էլ ավելի ուժեղ կապել իրեն», – նշեց Վերանյանը։

Իզուր չէ, որ Անկարան փորձում է միջամտել ղարաբաղյան գործընթացին, թեև դժվար թե կարելի է հաջողության մասին խոսել։

Թուրքական վերնախավը Հայաստանն ասոցացնում է Ռուսաստանի հետ. ինչ ռիսկեր կան

Հայ-ադրբեջանական սահմանին` նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած միջադեպերի հարցում կարևոր դերակատարություն պետք է ունենա ՀԱՊԿ–ը, քանի որ Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է արձակում անմիջապես ՀՀ սահմանի ուղղությամբ։

Այդ հարցը ՀԱՊԿ–ի իրավասության շրջանակում է։ Նման դեպքերում կազմակերպությունը հանդես էր գալիս գլխավոր քարտուղարի հայտարարությունների մակարդակով, ոչ ավելին։

«Ոչ մի իրավական գնահատական չկա, առավել ևս, որևէ տնտեսական կամ քաղաքական–իրավական պատժամիջոցների տեսքով։ Այդ առումով ՀԱՊԿ–ի արդյունավետության բարձրացման կարիք կա», – ասաց Վերանյանը։

Պատշաճ արձագանքի բացակայությունը, նրա կարծիքով, առաջին հերթին վնասում է կազմակերպության իմիջին։ Ընդ որում, Հայաստանի դիմելն այդ հարցում առաջնահերթ չէ։

Վերանյանի խոսքով` ՀԱՊԿ–ի պասիվ արձագանքը դրդում է Ադրբեջանին նոր սադրիչ գործողությունների։

ՀՀ քաղաքական շրջանակներին անհանգստացրել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը

592
թեգերը:
Ռուսաստան, Նախիջևան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
«Որպեսզի չկրկնվի». Պուտինն ու Էրդողանը հանդիպել են
«Շատ բարդ է». ռազմական փորձագետը խոսել է Պուտին–Էրդողան պայմանավորվածությունների մասին
6 ժամ տևած բանակցություններ. Պուտինն ու Էրդողանն ընդունելի լուծում են գտել