Արմեն Թավադյան

«5–րդ ալիքի» սեփականատերն ազատ կարձակվի. պաշտպանի միջնորդությունը բավարարվեց

92
(Թարմացված է 19:08 11.03.2020)
Քննիչին ներկայացված միջնորդությունը` Թավադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, մերժվել է, այն կբողոքարկվի դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «5–րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը և մերժեց քննիչի` կալանքը երկարացնելու մասին առաջարկը։ Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Հիմա կգնանք «Երևան» ՔԿՀ, ժամերի ընթացքում Թավադյանը կլինի ազատության մեջ։ Դատավորն այս որոշումը հիմնավորեց` հիմնավոր կասկածի բացակայությամբ»,–ասաց պաշտպանը` հավելելով, որ ամբողջական որոշումը դեռ չեն ստացել, ծանոթ չեն։ Բայց, նրա խոսքով, այս որոշմամբ հաստատվում է այն, որ Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ։

Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ քննիչին ներկայացված միջնորդությունը` Թավադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, մերժվել է, այն կբողոքարկվի դատարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել և այն մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նրան կալանավորել էին դեկտեմբերի 26–ին։

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ

Ըստ ՀՔԾ–ի`Արմեն Թավադյանը, Վարուժան Մկրտչյանը և կազմակերպված խմբի այլ անդամներ 2019 թվականի սեպտեմբերին Թավադյանի աշխատասենյակ են հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու համար։

Այս փաստերի հիման վրա Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այն դատարան ուղարկելու համար տրվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին` գործի նյութերին ծանոթանալու համար:

92
թեգերը:
Հովհաննես Խուդոյան, փաստաբան, կալանք, Հեռուստատեսություն, Արմեն Թավադյան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի` Հայաստանից բացակայելը չի խանգարի, որ Քոչարյանը նրան հրավեր ուղարկի
Քոչարյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվել ախտորոշման համար. Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են մեկ այլ բուժկենտրոն
Քայլող մարդիկ, արխիվային լուսանկար

Ամառը սարերի հետևում չէ. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:28 26.05.2020)
Օդերևութաբաններն իսկական ամառային եղանակ են կանխատեսում: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանում մինչև մայիսի 31-ը տեղումներ չեն գրանցվի:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում նույնպես տեղումներ չեն գրանցվի: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին կտատանվի +28-ից +30, երեկոյան՝ +22-ից +24 աստիճանի սահմանում:

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Իտալական սցենարից խուսափել չի հաջողվի». փորձագետը՝ Հայաստանում COVID-19–ի իրավիճակի մասին
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

100
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

100
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը