ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մասնատված ու կիսաայրված դիակներ, երեխաների գանգեր, մարմնի առանձին ու ոչ ամբողջական մասեր, նաև գայլի ու խոզի ոսկորներ, ջարդված առարկաների մասեր։ Սևանա լճի ավազանում` Արտանիշ համայնքի տարածքում բացված 2700–ամյա դամբարանը լուրջ առեղծված է հայաստանցի հնագետների համար։

Արտանիշի պեղումների մասնակից, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ դամբարանում հայտնաբերված մարդկային կմախքներն ամբողջական չեն։ Օրինակ, կան ծնոտներ, բայց նույն մարմնի մնացած հատվածները բացակայում են։

«Երբ որ մենք սկսեցինք դամբարանը պեղել, չէինք պատկերացնում, որ այդ քանակի մարդաբանական նյութ դուրս կգա։ Ամեն ինչ շատ խառն էր, շատ խիտ էր և ոչ մի անատոմիական դասավորվածություն չուներ։ Մենք որոշեցինք դամբարանը պեղել ոչ սովորական ձևով, որ հետագայում հասկանանք` քանի մարդ ունենք, ու արդյո՞ք այդ մարդիկ ամբողջանում են, թե ոչ։ Որովհետև դառնում է փազլի նման ու չես կարողանում հասկանալ` որ գլուխը որ ձեռքին է պատկանում և այլն»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասմիկ Սիմոնյանը։

Այս պահին հնագետներին հաջողվել է վերականգնել 14 ամբողջական գանգ, որից 3-ը` երեխաների, և 10 ստորին ծնոտ` առանց գանգերի։
Մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող դամբարանը մասնագետներին զարմացրել է նրանով, որ դրանում ՀՀ տարածքին բնորոշ թաղման ծեսերը միախառնված են ու աղավաղված։
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանում գիտաարկածային զբոսաշրջության կենտրոն է բացվել
«Թաղման նույն ծեսերն են (դիադրում, դիամասնատում, դիակիզում)։ Բայց այստեղ դրանք բոլորը միասին են համադրված ու աղավաղված։ Այսինքն` ինչի համար է այդպես արվել ու ինչ են մտածել, այնքան էլ պարզ չէ»,– ասաց Հասմիկ Սիմոնյանը։

Մասնագետները վստահ են, որ դամբարանը բացված, թալանված չի եղել. այն ի սկզբանե հենց այդպես խառն էլ կազմակերպվել է։ Թե ինչու, պատասխան չունեն։
Հստակ է միայն, որ 2700 տարի առաջ կատարվածը խմբային թաղում է, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդու պատկանող ոսկորներ կան։

Հայաստանի անկախության շրջանում գրանցված 5 կարևոր հնագիտական բացահայտումները
Դրանց մասերն ուղարկվել են Գերմանիա` հետազոտության։ Մասնագետները հույս ունեն, որ այդ հետազոտության պատասխանը որոշակի լույս կսփռի այդ հանելուկային բացահայտման վրա։

Ի դեպ, ոսկորներից 6-ը նաև գենետիկ հետազոտման են ուղարկվել` պարզելու դամբարանում թաղված մարդկանց հնարավոր ազգակցական կապը։
Արտանիշի պեղումների մասնակից, հնագետ Մարիամ Ամիրյանն էլ պատմեց, որ դամբարանում խառնաշփոթ է եղել ոչ միայն դիակների, այլև թաղման գույքի հետ կապված։
«Չունենք ամբողջական անոթներ, որոնք պետք է դրված լինեն անկյունում, դիակների մոտ, ինչ–որ մի տեղ։ Բոլորը ջարդոտված վիճակում են։ Մենք դամբարանից հանել ենք 800-ից ավելի խեցեբեկոր, որոնցից ոչ մեկը չի դառնում ամբողջական անոթ։ Միայն մեկ թասիկ ունենք, որի բեկորները հայտնաբերվել են տարբեր հատվածներից ու տարբեր խորություններից։ Մետաղից առարկաները բոլորը կտորներ են, որոնք իրար չեն միանում»,– ասաց նա։
Հետաքրքիր ու այդ ժամանակահատվածի ծեսերին ոչ բնորոշ գտածո է նաև դամբարանից հանված գայլի կմախքը, որը նույնպես մասնատված է։

Իսկ Սիմոնյանի փոխանցմամբ` աշխատանքների ավարտին և հնագետների հետ նեղ մասնագիտական քննարկումների արդյունքում դամբարանի պեղված հատվածի մասին ավելի հստակ պատկերացում կունենան։ Մասնավորապես՝ սեռատարիքային պատկերը, ինչ թաղման ծեսի մասին է խոսքը և այլն։

2019թ–ին սկսված հնագիտական պեղումներն Արտանիշում կշարունակվեն նաև այս տարի։ Խմբային դամբարանից բացի այս տարածքում միաժամանակ պեղվել է նաև մեկ անհատական դամբարան, որտեղ թաղման ծեսի`հնագետներին հայտնի բոլոր կարգերը պահպանված են։

Արտանիշում նախկինում որոշ հետախուզական արշավանքներ եղել են 1920-ական թվականներին ու դրանից հետո` խորհրդային շրջանում։ Բայց, քանի որ այդ տարիներին Սևանա լճի մակարդակն անհամեմատ ավելի բարձր էր, պեղումներ չեն իրականացվել։

Ընդհանուր առմամբ, միայն Գեղարքունիքի մարզում շուրջ 100–ի հասնող հնագիտական հուշարձաններ կան, որոնցից 53-ում նախկինում հնագիտական աշխատանքներ տարվել են, իսկ 38-ը նորահայտ են։
Արարատյան երկրի խորհրդանիշները, կամ ինչպես ճանաչել Հայաստանը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության հետ կապված իրավիճակին։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


